Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը պիտի հրաժարվի «Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից»

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում հանդիպել է «Հարավային Կովկաս․ զարգացում և համագործակցություն» համաժողովի մասնակիցներին, որոնք նախօրեին Արցախի գրավյալ Շուշիում էին։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալիևը հայտարարել է, թե «Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից»։

«Հայաստանը պիտի հասկանա, որ չի կարելի տարածաշրջանում կղզու պես մեկուսացած մնալ։ Հարաբերություններ հաստատելով Ադրբեջանի հետ, միաժամանակ, հրաժարվելով Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից, նա չպետք է խոչընդոտի եռակողմ համագործակցությանը»,- ասել է Ալիևը՝ դժգոհելով, որ Հայաստանն ավելի վաղ մերժել է «տարբեր մակարդակներով եռակողմ բանակցություններ վարելու մի քանի առաջարկներ», մասնավորապես, արտգործնախարարների, տարբեր մասնագետների, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունների ձևաչափով։

Ադրբեջանի նախագահը նաև որոշել է Հայաստանին «խորհուրդներ տալ»։

«Եթե մենք նայենք տարածաշրջանի ապագային, ապա Հայաստանի քաղաքականությունը հակասում է ցանկացած տրամաբանության՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության, համագործակցության և զարգացման շրջանակում։ Հայաստանը պետք է բարելավի հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ միաժամանակ հրաժարվելով տարածքային պահանջներից»,- ասել է Ալիևը։

Նա նաև հայտարարել է, որ ակնկալում է առաջիկայում հանդիպում անցկացնել սահմանների դելիմիտացիայի հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողովի շրջանակում։

«Ես մեկ տարուց ավելի է՝ ասում եմ, որ Հայաստանը պետք է խաղաղության պայմանագիր կնքի Ադրբեջանի հետ։ Նրանք վերջերս են հայտարարել, որ համաձայն են։ Նույնը վերաբերում է սահմանների դելիմիտացիային։ Մենք անհամբեր սպասում ենք հանձնաժողովի շրջանակում հանդիպումներին»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ հավելելով․ «Կառավարությունն ընդունել է Ադրբեջանի առաջ քաշած հինգ հիմնարար սկզբունքները, որոնք Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հիմք են հանդիսանալու։ Եթե ճանաչվեն հիմնարար սկզբունքներն ու կնքվի խաղաղության պայմանագիր, Կովկասում երկարատև և կայուն խաղաղություն կհաստատվի»։

Հավելենք, որ ավելի վաղ էլ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր պայմանագիրը պետք է կնքվի միայն ադրբեջանական կողմի պայմաններով։

Էմմա Չոբանյան