Սպասարկման ոլորտում աշխատելն ամո՞թ է․ Գյումրիում մեծ թվով հյուրատներ են կառուցվում, բայց աշխատողներ գտնելը դժվար է

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Գյումրու քաղաքապետարանը մեծ թվով հայտեր է ստացել քաղաքում հյուրատներ ու հյուրանոցներ կառուցելու։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու գլխավոր ճարտարպետ Հենրիկ Գասպարյանը։

«Առավել շատ են հյուրատներ կառուցելու ցանկություն ունեցողները։ Հիմնականում գերադասում են կառուցել քաղաքի պատմական միջուկում․ հասկանալի է, որ Գյումրին դիտարկում են որպես զբոսաշրջային ակտիվ քաղաք։ Ակտիվ շինարարությունը դեռ չի սկսվել, սեզոնը նոր է բացվում։

Կարծես մոդա է դարձել Գյումրիում հյուրանոց կառուցելը։ Ներդրողները տարբեր տեղերից են՝ թե՛ Գյումրիից, թե՛ Երևանից, և թե՛ Ռուսաստանի Դաշնությունից։

Այս պահին երկու խոշոր հյուրանոցներ են կառուցվում Գյումրիում, երկուսն էլ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մոտակայքում են, մեկի հիմնադիրը Սոչիից է, գյումրեցի գործարար է, մյուսը հենց տեղաբնակ»,- տեղեկացրեց քաղաքի գլխավոր ճարտարապետը։

Գյումրու հյուրատներից մեկի տնօրեն Լիզա Գասպարյանի տեղեկացմամբ էլ՝ Գյումրիում սպասարկման ոլորտի, այդ թվում՝ հյուրանոցների աշխատակիցներ գտնելը շատ դժվար է։ Ըստ նրա՝ դրա պատճառներից մեկը գյումրեցիների մենաթալիտետն է․ շատերը հյուրատներում, ռեստորաններում աշխատել այնքան էլ պատվաբեր չեն համարում։ Լիզա Գասպարյանը պատմում է,որ իրենք հազիվ կարողացել են հյուրատան համար հավաքարար գտնել, այն էլ՝ ծանոթների միջոցով։

Գյումրու առնվազն երեք հյուրատուն այս պահին անգլերենի տարրական իմացությամբ ադմինստրատոր է փնտրում, սակայն դեռ չի հաջողվել գտնել։ Մեր զրուցակցի ասելով, երբեմն ադմինստրատորի աշխատանքը ստիպված հենց հյուրանոցի սեփականատերն է կատարում․ պատվերներն է գրանցում, հաճախորդների հետ աշխատում, եթե այս դեպքում ելքը գտել են, ապա մաքրուհու հարցը գրեթե անլուծելի է․ Գյումրու գրեթե բոլոր հյուրատներում մաքրուհու կարիք կա։

«Վերջին տարիներին Շիրակի մարզը գործազրկության ամենաբարձր ցուցանիշն ունի,սակայն առավոտից երեկո գործատուները աշխատաշուկայում ընկած կադրեր են ման գալիս։ Իրականում գործատուներն ու աշխատանք փնտրողները իրար չեն գտնում։

Պատճառն այն է, որ մեր քաղաքում մտածողության խնդիր կա։ Շատերը նաև աշխատանքի ծավալից են հետ կանգնում, բայց հիմնականում մտածողությունն է խանգարում, որի պատճառով աշխատաշուկայում աշխուժություն չկա։ Սպասարկման ոլորտում մաքրուհու, մատուցողի, բարմենի, խորհարարի, խոհարարի օգնականի, աման լվացողների մեծ պահանջ կա։ Դեռ այն մտածողությունն է, որ Գյումրիում ամոթ է սպասարկման ոլորտում աշխատելը՝ ինչ կասեն հարևանները, եղբոր ընկերները և այլն,և այլն։

Գյումրին հռչակվում է որպես տուրիստական քաղաք, իսկ սպասարկումը տուրիզմում առաջնային է, եթե չկա սպասարկում, էլ ինչ տուրիզմի զարգացման մասին պիտի խոսենք մենք։ Մարդկանց մտածողությունը պիտի փոխել, որ ցանկացած աշխատանք պատվաբեր է»,-ասում է Լիզա Գասպարյանը։

Արմիկ Մովսիսյան