Ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը

Լուրեր

11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը։ Փակման համերգը նվիրված էր Էդուարդ Բաղդասարյանի և Օհան Դուրյանի 100-ամյա հոբելյաններին։ Երեկոյի ընթացքում հնչեցին Էդուարդ Բաղդասարյանի Դաշնամուրի կոնցերտի 1-ին մասը, Ռապսոդիան ջութակի և նվագախմբի համար, Նոկտյուրնը ջութակի և նվագախմբի համար, հատվածներ Օհան Դուրյանի «Կոմիտասական» սյուիտներից, ինչպես նաև Նուբար Ասլանյանի «Մուսալեռցիներ» ստեղծագործությունը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցան դաշնակահար Արմինե Գրիգորյանը, ջութակահար Կարեն Շահգալդյանը։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Վահագն Պապյանը։

Դաշնակահար, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, խոսելով Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի մասին, նշում է, որ այն մեծ դեր է կատարում հայ կոմպոզիտորական ժառանգության հանրահռչակման, տարածման ու պահպանման գործում։ «Փառատոնն առանձնահատուկ է նրանով, որ կոմպոզիտորների հայտնի գործերին զուգահեռ ունկնդրին հնարավորություն է տրվում ծանոթանալու նաև քիչ հայտնի ստեղծագործությունների հետ։ Փառատոնի ընթացքում հաճախ ներկայացվում են նաև պրեմիերաներ։ Եվ պետք է վստահեցնեմ, որ այդ ստեղծագործությունների մեջ շատ են հետաքրքիր հրաշալի գործերը, որոնք արժանի են ավելի մեծ ուշադրության ու լայն տարածման»,- ասաց տիկին Գրիգորյանը։

Էդուարդ Բաղդասարյանի Դաշնամուրի կոնցերտը չէր հնչել տասնամյակներ շարունակ։ Դաշնակահարուհին ընդգծում է, այս ստեղծագործությամբ հեղինակը ներկայանում է բոլորովին այլ լույսի ներքո, այստեղ նա ստեղծագործել է ոչ իրեն հատուկ կերպով։ Ստեղծելով այդ կոնցերտը՝ նա դիմել է երաժշտական այլ գործիքների, և ստեղծագործությունը գրվել է բոլորովին այլ երաժշտական լեզվով։ Փառատոնի միջոցով ունկնդիրը հնարավորություն ունեցավ Էդուարդ Բաղդասարյանին բացահայտելու տարբեր ասպեկտներով և ծանոթանալու նրա բազմակողմանի ստեղծագործական ժառանգությանը։

Դիրիժոր Վահագն Պապյանը նշում է, որ իր և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությունը մեծ պատմություն ունի, ու ինքը հաճույքով է աշխատում այս կոլեկտիվի հետ։ Նա նաև կարևորում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, որը նպաստում է, որպեսզի հայկական երաժշտությունը հնչի հայ ունկնդրի համար, ինչը շատ կարևոր գործառույթ է։ Մաեստրոն նաև փոխանցում է, որ Հայաստանի սահմաններից դուրս նույնպես հայկական երաժշտությունը լավ ընդունելության է արժանանում։ 2021թ. սեպտեմբերին, օրինակ, կատարել են Էդվարդ Միրզոյանի սիմֆոնիան, որը շատ լավ է ընդունվել ունկնդրի կողմից։

Նշենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ։ Փառատոնի անցկացմանն աջակցում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Փառատոնի առաքելությունն է պահպանել ու տարածել հայ դասական և արդի կոմպոզիտորական դպրոցի ավանդٳյթները։ Այս տարի փառատոնային երեք սիմֆոնիկ համերգների ընթացքում հնչել է 9 կոմպոզիտորի 11 ստեղծագործություն։