Ո՞նց են հայերն ասում՝ ռուսը ճիշտ է անում ոչնչացնելով Ուկրաինան․ 400 հազար հայ է ապրում այստեղ. Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 14:02
Գագիկ Խաչատրյանին դարձյալ պատգարակով դատարան էին բերել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 13:50
Հորդանանի ռազմաբազայի վրա Իրանի հարվածների հետևանքով մի շարք ամերիկյան կործանիչներ են վնասվել․ CBS News
10.09.2026 | 13:43
Քանդում են Շինարարների փողոցի շուկան. ՈւՂԻՂ
10.09.2026 | 13:40
Մոլերից երկուսում հնարավոր կլինի կենսաչափական անձնագրեր ստանալ․ այն կարժենա 28 հազար 650 դրամ
10.09.2026 | 13:31
Հովիկ Աբրահամյանը դատի է տվել լրատվամիջոցին․ պահանջում է հերքում և 6 մլն դրամ
10.09.2026 | 13:18
Ջերմաստիճանը կբարձրանա․ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
10.09.2026 | 13:09
ՆԳ նախարարը՝ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին
10.09.2026 | 12:58
Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով
10.09.2026 | 12:52
Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցը «հիանալի» է անվանել
10.09.2026 | 12:43
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 20 վագոն գարի և 21 վագոն ցորեն
10.09.2026 | 12:34
ԱԴԾ-ն ձերբակալել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության աշխատակցին՝ պետական դավաճանության մեղադրանքով
10.09.2026 | 12:25
ԿԿՀ-ն հրաժարվել է վարույթ հարուցել․ Փաշինյանի դեմ 11 դրվագով դիմում էր ներկայացվել
10.09.2026 | 12:22
Երևանի կենտրոնում կրպակներ են քանդում․ ՈՒՂԻՂ
10.09.2026 | 12:17
Ուկրաինան հարձակվել է Մախաչկալայի նավահանգստի վրա․ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է թատրոնի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 12:08
Բյուրեղավանի խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի արձանագրվել
Բոլորը

Factor TVի հարցազրույցը Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանի հետ

-Այսօր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմի 15-րդ օրն է, և տեղեկություններ ստացվեցին արգելափակված հումանիտար միջանցքների բացման հավանականության մասին: Ի՞նչ է կատարվում այս պահին Ուկրաինայում, ռազմական գործողությունները գնալով ավելի՞ են ակտիվանում, ագրեսիվանում, թե՞ տեմպի որոշակի դանդաղում կա:

-Նայած՝ որ ուղղություններով. Մարիուպոլ և Խարկով քաղաքներում գիշեր-ցերեկ շարունակվում են բախումները, ռմբակոծությունները: Մարիուպոլ քաղաքի տարբեր թաղամասեր փորձում են հողին հավասարեցնել, Խարկովում՝ նույնպես: Հումանիտար միջանցքներից ոչ բոլորն են կարողանում օգտվել: Երկու օր առաջ հայտարարված էր միջանցք բոլորի համար, ցավոք, տարհանվեցին միայն ծերերը, հղի կանայք և արտասահմանցի ուսանողները: Հայ երիտասարդ ընտանիք էր եկել, որ նստի ավտոբուս, նրանց չթողեցին, ասացին՝ սպասեք մյուս միջանցքի հնարավորությանը: Մարիուպոլ քաղաքի միջանցքից հայերը չեն կարողացել օգտվել, տարհանվել, քանի որ ոչ բոլոր ավտոբուսներն են կարողացել հասնել հայտարարված կետերին, այլ հասել են մի կետ, որտեղ դատարկել են ներմուծված դեղորայքը, սնունդը և առաջին անհրաժեշտության պարագաները։ Խերսոն քաղաքում հայտարարված միջանցքը եղել է դեպի Ղրիմ և դեպի Սիմֆերոպոլ, թե՛ երկաթուղային, թե՛ ավտոմոբիլային միջանցքներից հայերը չեն օգտվել, իսկ Խարկովի հայտարարած երկու միջանցքներից, որոնք տանում էին դեպի Բելգորոդ քաղաք, չեմ կարող ասել՝ հայերն օգտվել են, թե ոչ, տվյալներ չունենք: Չեռնիգով քաղաքից նույնպես հայերը չեն կարողացել դուրս գալ:

-Այդ արգելափակված քաղաքներում մեծ թվով հայ հայրենակիցներ ունենք, Դոնեցկի մարզի հայերի միության նախագահը հայտնել է, որ Մարիուպոլում 13 հայ ընտանիք կա, նրա գնահատմամբ՝ այնտեղ կատաստրոֆիկ վիճակ է, չկա ջուր, լույս, ուտելիք, մարդիկ սովամահ են լինում: Ինչի՞ վրա են հույս դրել մարդիկ, պարո՛ն Մկրտչյան:

-Հույսն այն է, որ միջանցք կբացվի, և մարդիկ կտարհանվեն ավելի ապահով վայրեր: Այո՛, Վահագն Մարտիրոսյանը ճիշտ է ասել, նրանք արդեն 6 օր է՝ չունեն լույս, ջեռուցում, ապաստարաններից դուրս չեն գալիս։ Բայց հիմա ապաստարաններ կան, որտեղ նույնպես ապահով չէ, քանի որ 9-ից 15 հարկանի շենքերն այնպես են ռմբակոծվում, որ հավասարեցվում են հողին, և ապաստարաններից մարդիկ չեն կարող հետո դուրս գալ, ապահով տեղ չկա: Այս ամենը, երևի, պայմանավորված է նրանով, որ ուզում են՝ ժողովուրդը հանձնվի կամ իշխանություններին ստիպի հանձնվել։ Դեռ դիմանում են, բայց ինչքան դա կտևի՝ հայտնի չէ: Բազում զանգեր եմ ստանում ամբողջ աշխարհից, ովքեր բարեկամ ունեն Մարիուպոլ քաղաքում, արդեն 6 օր է՝ կապ չեն կարողանում հաստատել նրաց հետ, ես դա բացատրում եմ նրանով, որ հոսանք չկա, հեռախոսները չեն կարողանում լիցքավորել։ Տա՛ Աստված, որ զոհված չլինեն:

-Պետք է խնդրեմ նկարագրեք պատերազմի դեմքը:

-Անհասկանալի է, թե ինչ ռազմական կենտրոնի ուշադրության տակ էր Մարիուպոլի ծննդատունը, երբ այն ռմբակոծում էին, այդպիսի պարադոքսներ բոլոր քաղաքներում կան, Չեռնիգով քաղաքում ամենախաղաղ ծայրամասային թաղամասում, որտեղ ոչ մի ռազմավարական օբյեկտ չկար, 4 շենք հավասարեցրին հողին և անցան առաջ… Այստեղ չեն թողնում, որ մարդիկ դուրս գան, և ժողովրդի հետ քաղաքները հավասարեցնում են հողին: Որքան հիշում եմ՝ այդպիսի դեպքեր տեղի էին ունենում նաև Ստեփանակերտի մերձակայքում, նախարարության շենքը վնասվեց, Մարտակերտում հիվանդանոցին խփեցին։ Չեմ հասկանում, թե ինչպես կարելի է խաղաղ բնակավայրերը, որտեղ ո՛չ զորքեր կան, ո՛չ ռազմավարական օբյեկտներ, ռմբակոծել, խփել «Գրադ»-ով:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան