«Շուշիի հռչակագիր 2»․ Ի՞նչ է ենթադրում Պուտինի և Ալիևի ստորագրած դաշնակցային համագործակցության նոր հռչակագիրը

Լուրեր

05.03.2026 | 00:15
Կառավարությունը 4 մլն դրամ կհատկացնի 44-օրյա պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ստացած զինծառայողի բուժման համար
04.03.2026 | 23:31
«Իրանը այլ ելք չուներ». Փեզեշքիանը դիմել է հարևան երկրների առաջնորդներին
04.03.2026 | 23:15
Ուկրաինան Մերձավոր Արևելք կուղարկի մասնագետներ՝ իրանական անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում աջակցելու համար
04.03.2026 | 22:55
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.03.2026 | 22:41
«Ամեն ինչ հանգիստ է, հույս ունենք՝ կթռչենք»․ ՀՀ քաղաքացիները սպասում են Մասկատ-Երևան չվերթին
04.03.2026 | 22:29
Իսրայելը հայտարարել է, որ Իրանի վրա ավելի քան 5000 միավոր զինամթերք է նետել
04.03.2026 | 22:14
Ալիևն այցելել է Բաքվում Իրանի դեսպանատուն և ցավակցություն հայտնել Խամենեիի մահվան կապակցությամբ
04.03.2026 | 21:59
Քիչ հավանական է, որ Թուրքիայի ուղղությամբ իրանական հրթիռի արձակումն ակտիվացնի ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը․ Հեգսեթ
04.03.2026 | 21:43
Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ. նրան բողոք է ներկայացվել
04.03.2026 | 21:30
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Թեժանում է Իրանի և ԱՄՆ-ի, Իսրայելի միջև պատերազմը․ ի՞նչ արդյունքով կավարտվի այն
04.03.2026 | 21:19
Եթե միտումները շարունակվեն, 2026-ի ընտրությունները չեն կարող ճանաչվել ազատ և արդար. ՀՀԿ-ն իմփիչմենթին միանալու կոչ է անում
04.03.2026 | 21:13
ԱՄՆ-ը հայտարարել է, որ «ավելի խորը» կհարվածի Իրանին
04.03.2026 | 21:02
Նոր պաշտոնանկություններ ՆԳՆ-ում առանց բացատրության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.03.2026 | 20:53
4 ոսկի, 8 արծաթ, 1 բրոնզ. Փաշինյանը շնորհավորել է հրաձգության Հայաստանի հավաքականին
04.03.2026 | 20:51
ԱԹՍ-ն հարվածել է իրանական քրդական ընդդիմության՝ Իրաքում գտնվող կենտրոնակայանին
Բոլորը

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևն նախօրեին Մոսկվայում ստորագրեցին դաշնակցային համագործակցության նոր հռչակագիր, որը բաղկացած է 43 կետից։
ՌԴ-ի և Ադրբեջանի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնող այս փաստաթուղթը բովանդակային որոշակի նմանություններ ունի նաև 2021 թվականի հունիսի 15-ին Արցախի գրավյալ հայկական Շուշի քաղաքում Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների կնքած «Թուրքիայի և Ադրբեջանի Հանրապետությունների միջև դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագրի» հետ։
Ի դեպ, «Շուշիի հռչակագրում» կողմերը վերահաստատում են իրենց հավատարմությունը երկու եղբայրական և բարեկամ երկրների միջև ստորագրված բոլոր միջազգային փաստաթղթերին, ինչպես նաև 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրին, որի մասին խոսք չկա Մոսկովյան հռչակագրում։
Պուտինի և Ալիևի ստորագրած հռչակագրի առաջին կետով ՌԴ-ն և Ադրբեջանը իրենց հարաբերությունները կառուցում են դաշնակցային համագործակցության, անկախության, պետական ​​ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկու երկրների պետական ​​սահմանների անձեռնմխելիության նկատմամբ փոխադարձ հարգանքի, ինչպես նաև միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների հիման վրա։

Ըստ «Շուշիի հռչակագրի» ևս՝ երկու երկրները ղեկավարվում են անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնամխելիության վրա։

Բավական հետաքրքիր են երկու պայմանագրերում Արցախյան 44-օրյա պատերազմին վերաբերող դրույթները։ Մասնավորապես, «Շուշիի հռչակագրում» նշվում է, որ Ադրբեջանը բարձր է գնահատում Թուրքիայի բարոյական և քաղաքական աջակցությունը պատերազմում, որը նպաստեց Բաքվի հաղթանակին։

«Կողմերը կշարունակեն ջանքեր գործադրել կայունության և անվտանգության ամրապնդման, տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի վերականգնման, ինչպես նաև տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների կարգավորման և կովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման ուղղությամբ»,-ասվում է փաստաթղթում։

Մոսկովյան հռչակագրում էլ նշվում է, որ ադրբեջանական կողմը «բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության միջնորդական դերը 2020 թվականի նոյեմբերին տարածաշրջանում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման հարցում»։

«Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը կշարունակեն ամեն կերպ նպաստել Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և ՌԴ նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարությունների իրականացմանն ուղղված ջանքերին․ հայտարարություններ, որոնք հիմք դարձան կայունության և անվտանգության ամրապնդման, տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ու Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետությունների միջև հարաբերությունների կարգավորման համար»,- նշվում է հռչակագրում։

Բավական ուշագրավ դրույթներ կան նաև անվտանգային ոլորտին վերաբերող։
Մոսկովյան հռչակագրում նշվում է, որ ՌԴ-ն և Ադրբեջանը պատրաստակամություն են հայտնում հրատապ խորհրդակցություններ անցկացնել այնպիսի իրավիճակի դեպքում, որը, կողմերից մեկի կարծիքով, կարող է վտանգ ներկայացնել խաղաղությանը, խաթարել խաղաղությունը կամ ազդել կողմերից մեկի անվտանգային շահերի վրա, ինչպես նաև այն դեպքում, եթե առաջացել է նման վտանգ։

Խորհրդակցությունների նպատակն է լինելու իրավիճակի կարգավորումը։
Նմանատիպ դրույթ կան նաև «Շուշիի հռչակագրում», որտեղ խոսվում է նաև երրորդ երկրի հարձակման մասին, ինչպես նաև համատեղ խորհրդակցությունների։ Բացի այդ, նշվում է, որ կողմերը Անվտանգության խորհուրդների համատեղ նիստեր են անցկացնելու ազգային անվտանգության հարցերի շուրջ։

Ըստ Մոսկովյան հռչակագրի՝ կողմերը զարգացնում են երկկողմ ռազմաքաղաքական համագործակցությունը, Անվտանգության ապահովման, խաղաղության և կայունության պահպանման համար ՌԴ-ն և Ադրբեջանը դիտարկում են միմյանց ռազմական օգնություն ցուցաբերելու հնարավորությունը։

«Կողմերը կխորացնեն փոխգործակցությունը զինված ուժերի միջև՝ ներառյալ համատեղ օպերատիվ և մարտական ​​պատրաստության միջոցառումների անցկացումը, ինչպես նաև երկկողմ ռազմական համագործակցության զարգացումը այլ ուղղություններով։ Կողմերը, հաշվի առնելով ռազմատեխնիկական համագործակցության բարձր մակարդակը, փոխգործակցում են ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով հագեցվածության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով։

Կողմերը կակտիվացնեն ջանքերը զենքի և ռազմական տեխնիկայի պահպանման, վերանորոգման, արդիականացման սպասարկման կենտրոններ ստեղծելու, ինչպես նաև տարբեր տեսակի ռազմական արտադրանքի համատեղ արտադրություն կազմակերպելու ուղղությամբ»,- ասվում է փաստաթղթում։
«Շուշիի հռչակագրում» մատնանշվում է, որ երկու երկրները շարունակելու են համատեղ ջանքերը՝ զինված ուժերի բարեփոխմանն ու արդիականացմանը ժամանակակից պահանջներին համապատասխան։

«Կողմերը կխրախուսեն պաշտպանական կարողությունների և ռազմական անվտանգության ամրապնդմանն ուղղված անձնակազմի փոխանակումը, համատեղ վարժանքների անցկացումը, երկու երկրների զինված ուժերի փոխգործակցության կարողությունների բարձրացումը, սերտ համագործակցությունը զենքի և զինամթերքի կառավարման գործում՝ հիմնված ժամանակակից տեխնոլոգիաների վրա և այդ նպատակով լիազորված կառույցների և հիմնարկների համակարգված գործունեության ապահովումը»,- ասվում է փաստաթղթում։

Կողմերը կիրականացնեն նաև փոխադարձ տեխնոլոգիական փոխանակում ծովային, օդային և տիեզերական ոլորտներում՝ դրական ներդրում ունենալով պաշտպանական արդյունաբերության փոխադարձ տեխնոլոգիաների զարգացման գործում, ապահովելով սեփական զենքով և զինամթերքով, ստեղծելով ադյունաբերական ճյուղեր, համատեղ գիտահետազոտական ​​և արտադրական աշխատանքների իրականացնելով։
Ի դեպ, Ալիևի հետ բանակցությունների մեկնարկից առաջ Վլադիմիր Պուտինը բացահայտեց, որ նման համաձայնագրի ստորագրումը հնարավոր է դարձել Արցախյան հակամարտության «որոշակի կարգավորման» շնորհիվ։

«Այսօր մենք կստորագրենք Դաշնակցային փոխգործակցության հռչակագիրը։ Սա, միանգամայն ակնհայտ, նոր փուլ է մեր հարաբերությունների զարգացման մեջ, և, իհարկե, դա հնարավոր դարձավ, այդ թվում՝ Ղարաբաղյան կարգավորման խնդրին հասնելուց հետո, որը, ընդհանուր առմամբ, դեռ ամբողջությամբ լուծված չէ, բայց առաջ է գնացել այդ հարցի լուծման մեջ»,- հայտարարել է ՌԴ նախագահը։

Էմմա Չոբանյան