Ասադի տապալումից հետո Թուրքիայից Սիրիա է վերադարձել ավելի քան 81 հազար փախստական

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

2024 թվականի դեկտեմբերի 9-ից ի վեր, երբ Սիրիայում իշխանությունը փոխվեց ընդդիմության հարձակման արդյունքում, ավելի քան 81 հազար սիրիացիներ Թուրքիայից տուն են վերադարձել, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ Այսօր 4,1 միլիոն օտարերկրացիներից Թուրքիայում մնացել է 2,86 միլիոն սիրիացի փախստական, գրում է Turkiye gazetesi-ն։

Երլիքայան հայտնել է, որ 2017 թվականից ի վեր ինքնակամ Սիրիա է վերադարձել 821,529 մարդ։ Բացի սիրիացիներից՝ Թուրքիայում բնակության թույլտվություն ունեցող 1,06 մլն օտարերկրացի կա, միջազգային պաշտպանության տակ՝ 190 հազար մարդ։

Վերջին տարիներին, խորացող տնտեսական ճգնաժամի ֆոնին, Թուրքիայի քաղաքացիներն անկարգություններ են հրահրում՝ պահանջելով զսպել սիրիացի փախստականների հոսքը (նրանց թիվը Թուրքիայում գրեթե երկու անգամ ավելին է, քան Լիբանանում և ԵՄ երկրներում):

ՄԱԿ-ի տվյալներով՝ անցյալ տարվա սեպտեմբերից Սիրիա է վերադարձել ավելի քան կես միլիոն փախստական, որոնցից 200 հազարը՝ Բաշար Ասադի հրաժարականից հետո։ Մերձավոր Արևելքում ապրող միլիոնավոր սիրիացիների մոտ 30%-ը ցանկանում է վերադառնալ մեկ տարվա ընթացքում։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի