Իլհամ Ալիևը վավերացրել է «Շուշիի հռչակագիրը»

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շաբաթ օրը վավերացրել է «Շուշիի հռչակագիրը» Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունների մասին։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2021 թվականի հունիսի 15-ին Շուշիի հռչակագիրը ստորագրել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Էրդողանը:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Ադրբեջանն ու Թուրքիան, համաձայն «Շուշիի հռչակագրի», պայմանավորվել են փոխադարձ ռազմական օգնություն ցուցաբերել ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա՝ կողմերից մեկի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության համար սպառնալիքներ և ռիսկեր առաջանալու դեպքում:

Հռչակագրի համաձայն՝ նման ռիսկերի առաջացման դեպքում Բաքուն և Անկարան համատեղ խորհրդատվություններ կանցկացնեն, հանդես կգան նախաձեռնություններով, որոնք ուղղված են այդ ռիսկերի և սպառնալիքների վերացմանը, փոխադարձ օգնություն կցուցաբերեն: Ընդ որում, օգնության ծավալն ու ձևը կորոշվեն անհապաղ քննարկումների եւ համատեղ միջոցառումների անցկացման միջոցով, երկու երկրների զինված ուժերը կիրականացնեն անհրաժեշտ համակարգումը:

Բացի այդ, հռչակագրում կա կետ, որի համաձայն՝ Բաքուն և Անկարան կշարունակեն համատեղ ջանքերը երկու երկրների զինված ուժերի արդիականացման համար՝ ժամանակակից պահանջներին համապատասխան:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ օրենքի ուժ է ստացել  օրերս թուրքական մեջլիսի կողմից վավերացված «Շուշիի հռչակագիրը»: