ՄԻԵԴ-ը որոշել է, որ Թուրքիան խախտել է 40 ընդդիմադիր պատգամավորի իրավունքները՝ նրանց զրկելով անձեռնմխելիությունից

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հայտարարել է, որ Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) 40 պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելը և 2016 թվականի մայիսի 20-ին նրանց դատավարությունը Սահմանադրության և խոսքի ազատության խախտում է։ Այս մասին հաղորդում է Duvar-ը։

Կուսակցության նախկին ղեկավար Սելահեթթին Դեմիրթաշի փաստաբան Մահսունի Քարամանը նշել է, որ այս որոշման համաձայն՝ HDP-ի բոլոր բանտարկված պատգամավորները, այդ թվում՝ նախկին համանախագահներ Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, պետք է ազատ արձակվեն, և բոլորի պարագայում անհրաժեշտ է դատավարության գործընթաց վերսկսել։

HDP-ի նախագահ Միթհաթ Սանջարը մեկնաբանել է ՄԻԵԴ-ի որոշումը՝ ասելով, որ Թուրքիայի կառավարությունը պետք է անհապաղ դադարեցնի HDP-ի գործիչների դեմ դատական գործընթացները և ազատ արձակի նրանց։

«ՄԻԵԴ-ն ասում է, որ անձեռնմխելիությունից զրկելն անօրինական է և քաղաքական խտրականություն: Այս իշխանությունը խախտում է Սահմանադրությունը»,- ասել է Սանջարը իր կուսակցության խորհրդարանական խմբի հետ հանդիպմանը։

Դեմիրթաշը, Յուքսեքդաղը և HDP-ի մի շարք այլ պատգամավորներ ձերբակալվել են 2016 թվականի նոյեմբերի 4-ին Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ կապված լինելու մեղադրանքով։ Դրանից ի վեր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մեծացրել է ճնշումը HDP-ի դեմ՝ ձգտելով անգամ հասնել կուսակցության փակմանը։

Էմմա Չոբանյան