5 շրջան տալիս էինք, Լաչինն ու Քելբաջարը պահում էինք մինչև հանրաքվեի անցկացումը. Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Երրորդ նախագահի գրասենյակը հրապարակել է Սերժ Սարգսյանի հարցազրույցը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ։ Հարցազրույցի մի հատված ներկայացնում ենք ստորև.

– Ես ուզում եմ հիշեցնել համատեքստը, որում ասվել է այս միտքը, պարո՛ն նախագահ: Վարչապետը նույն այդ ասուլիսում շարունակելով իր այս միտքը՝ ասում է` հայկական մեկնաբանությունը երբեք չի ժխտել, որ հանրաքվեին պետք է մասնակցեր նաև Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցի բնակչությունը և շարունակում է հարց տալով` Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիներն այդ համատեքստում, այսինքն՝ հանրաքվեի, որի օրակարգը ոչնչով չէր սահմանափակվելու, իրենք կարող էին բարձրացնել իրենց ինքնորոշման սկզբունքը:

– Ես ասում եմ՝ ոչ և շարունակելով ասում եմ հետևյալը, որ հանրաքվեի մանրամասները երբեք չի քննարկվել, որովհետև այդ մանրամասները թողնվել է հիմնական պայմանագրին, հիմնական պարամետրերը ֆիքսվել են, որը մեզ համար կենսական նշանակություն ունի, մնացած որևէ հանգամանք…

– Հարցի ձևակերպումը չի՞ քննարկվել:

– Ոչ, իհարկե, ոչ: Այդ ամբողջը, նորից եմ կրկնում, վերապահված է այդ պայմանագրին: Սա միանշանակ է: Դուք այդ փաստաթղթերում, գոնե առաջարկություններում, որոնք հիմնական սկզբունքներին են վերաբերում, չեք տեսնի որևէ տեղ, որևէ փաստաթղթում ակնարկ անգամ, որ մինչ վերջնական խնդրի կարգավորումը, ադրբեջանցիները պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղի բուն տարածք: Չկա այդպիսի բան:

– Եվ մասնակցեն հանրաքվեին:

– Չկա այդպիսի բան: Չկա: Թող ցույց տան մի փաստաթուղթ, որտեղ դրա մասին ակնարկ կա։

– Այդ ենթադրյալ հանրաքվեին ադրբեջանցիները կամ նրանց սերունդները, պարո՛ն նախագահ, մի քանի տասնամյակ անց մասնակցելո՞ւ էին:

– Դավի՛թ, դա արդեն, նորից եմ ասում, մեծ պայմանագրի խնդիրն էր, որտեղ մեր դիրքորոշումը հետևյալն էր լինելու, որ հանրաքվեին ադրբեջանցիները կարող են մասնակցել ուղիղ այնպես, ինչպես իրենք մասնակցում են իբր Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին: Հո իրենք չեն գալիս քվեարկում: Թող իրենք որտեղ որ գտնվում են, այնտեղ քվեարկեն և քվեարկեն հօգուտ Ադրբեջանի: Մեր բնակչությունն էլ կքվեարկեր հօգուտ Հայաստանի: Ինչո՞ւ եմ ես այդպես ասում:

– Բայց համամասնությունը լինելու՞ էր 1988 թվականի կազմով:

– Այո: Մենք մշտապես ասել ենք և դա այսպես որևէ կերպ չի նսեմացնում մեր աշխատանքը, որ այո մենք ընդունում ենք, որ ժամանակավորապես տեղահանվածները պետք է վերադառնան իրենց մշտական բնակավայրեր: Բայց դա կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ և այն դեպքում, երբ որ որոշված կլինի տվյալ տարածքի իշխանության հարցը, որը պատասխանատու կլինի այդ մարդկանց անվտանգության համար: Բա լավ, Լեռնային Ղարաբաղը չեք ճանաչում որպես պետություն, բա ո՞վ է ապահովելու, որ այդ մարդիկ վերադառնան: Օրինակ, ո՞վ է ապահովելու, որ Ստեփանակերտ վերադառնան Ստեփանակերտում ապրող փոքրաթիվ, բայց ադրբեջանցիները: Հո ամեն ադրբեջանցու կամ հայի մոտ չես կարող ոստիկան կամ խաղաղապահ դնել: Չէ՞: Մենք կվերադառնանք նորից 1988 թվական: Եվ սա է պատճառը, որ երբեք մեր ասածին համանախագահներից որևէ մեկը չի ասել, որ դուք սխալ բան եք անում: Այնտեղ եղած, նորից եմ ասում, խոսքը վերաբերում է վերադառնալուն, այն ադրբեջանցիների, ովքեր բնակվում էին Ադրբեջանին հանձնվելիք` որպես փոխզիջում, տարածքներում: Ընդ որում, այն էլ որոշակի պայմաններով: Չեմ ուզում մանրամասներին անդրադառնալ:

– Այսինքն՝ այն, ինչ տեղի ունեցավ պատերազմից հետո՞:

– Ես չգիտեմ նրանք այնտեղ բնակեցված են, թե ոչ: Բայց պատերազմից հետո դա արդեն Ադրբեջանի որոշելիքն էր: Իսկ այն ժամանակ դա Ադրբեջանի որոշելիքը չէր: Դրա մասին կա անդրադարձ և՛ Անվտանգության խորհրդի ՄԱԿ-ի բանաձևի նախագծում, և՛ այլ փաստաթղթերում: Այնպես որ, սա շատ ակնհայտ բան է:

Այսինքն՝ ես չեմ հասկանում, ինքն ի՞նչ է ուզում: Ուզո՞ւմ է, որ մենք ասենք՝ չէ՛, ոչ մի ադրբեջանցի ընդհանրապես չպետք է լինի  Ղարաբաղի տարածքում: Դա՞ է ուզում, որ մենք ասենք: Մենք երբեք այդպիսի մոտեցում չենք ունեցել: Ես չեմ հասկանում, ես ուղղակի չեմ հասկանում մի մարդու, ով բառացիորեն կրկնում է իրեն որպես մարդու ստորացրած, որպես պետության ղեկավարի ստորացրած, որպես հայ ժողովրդի ներկայացուցչի ստորացրած անձնավորության բառերը:

Լավ, եթե սկզբնական փուլում, երբ որ ինքը միամտորեն կարծում էր, որ հեսա համանախագահներից զատ ինքն Ադրբեջանի հետ գալու է ինչ-որ պայմանավորվածությունների, լավ կարելի է ինչ-որ տեղ դա հասկանալ: Բայց արդյո՞ք կործանարար պատերազմից հետո, քեզ, ոնց էր ասում, հարբած ծաղրածու, չեմ ուզում նույնիսկ սրա հասցեին ասած վիրավորանքները նորից կրկնել, բայց նվաստացման ենթարկած անձի կողմից նրա բառերը կրկնում ես` դա բերելով որպես փաստարկներ: Ինձ համար դա անհասկանալի է:

– Ֆեյսբուքյան նույն ասուլիսում, պարո՛ն նախագահ, վարչապետը նաև պնդեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը երբեք չեն կարողացել համաձայնել ընդհուպ հանրաքվեի անցկացման ժամկետի շուրջ, և պայմանական օրինակ բերեց. ասաց, որ Ադրբեջանը կարող էր ասել, որ մոտակա 100 տարում այդ հանրաքվեն չի անցկացվելու, Հայաստանը կարող էր պնդել, որ առաջիկա 5 տարում այդ հանրաքվեն պետք է անցկացվի և նույնիսկ այդ հարցի շուրջ` ժամկետի հստակեցման հարցի շուրջ, Դուք երբևէ չեք կարողացել պայմանավորվել Ադրբեջանի հետ:

– Այո, որովհետև մենք առանձնապես այդպես մեծ ցանկություն էլ չունեինք ժամկետի հարցում պայմանավորվելու, և ես ասել եմ ու հիմա էլ կրկնում եմ՝ Ադրբեջանը կարող էր նույնիսկ չհամաձայնվել երբևէ հանրաքվեի: Բայց հենց դրա համար եմ ասում, որ խնդրի կարգավորման միակ տարբերակը փաթեթային լուծումն է: Փաթեթային լուծումը հնարավորություն չի տալիս կողմերից մեկին ստանալ ինչ որ  ցանկանում է, այնուհետև ասել, որ մնացած պայմաններով… Այ, հենց դրա համար էր հանձնվում հինգ շրջան, երկուսը մնում էր: Մինչև հանրաքվեն չանցներ, այն երկուսը պետք է մնային` Լաչինն ու Քելբաջարը:

-Ալիևն այդ մասին խոստովանել է հենց Քարվաճառում:

-Այո, դե միայն այդ մասին չի խոստովանել, չէ՞, Ալիևը: Ալիևն Ապրիլյան պատերազմից հետո այն ստացած փաստաթղթերը, որ սա անվանում է աղետ, Ալիևը դա համարում էր, որ իրեն պարտադրում են, որպեսզի ճանաչի անկախությունը: Այնպես որ, իրենց կարծիքները հիմա էլ են տարբերվում երևի, բայց վստահ եմ, որ այս պարագայում Ալիևն է իր կարծիքը փոխել: Այնպես որ, ադրբեջանցիներն ընտրություն ունեին` կա՛մ անցկացնել հանրաքվե, Ղարաբաղը թողնել արդեն շատ լեգիտիմ իր կազմից դուրս, կա՛մ Լաչինն ու Քելբաջարը թողնել այնտեղ, և եթե իրենց ձեռնտու էր դա, թող այդպես անեին, Լաչինն ու Քելբաջարն էլ, տեսնում էիք, ուրիշ տեղից տեղահանված հայերը տեղափոխվում էին այնտեղ, և այն հինգ շրջանից ևս կտեղափոխվեին այդտեղ ու կապրեին մինչև այն ժամանակ, երբ որ ադրբեջանցիները կցանկանային հանրաքվե անցկացնել: Խաղաղապահները կանգնած կլինեին, հայկական բանակը, Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերը կլինեին, և կլիներ միջազգային հանրության հավանությունը: Այդ ժամանակ ռազմական գործողությունների վերսկսումը շատ ավելի ցավալի կլիներ Ադրբեջանի համար:

– Եվս մեկ ճշգրտող հարց՝ կապված 1988 թվականի ազգային կազմի հետ, պարո՛ն նախագահ, ԼՂԻՄում 1988 թվականի դրությամբ: Վարչապետն իր վերջին ֆեյսբուքյան ասուլիսում ասաց, որ Դուք 2016 թվականից հետո, թե Կազանյան փաստաթղթից հետո, դա էլ չորոշակիացրեց, նամակ եք հղել համանախագահներին, որով խնդրել եք վերականգնել 1988 թվականի դրությամբ ազգային կազմի մասին դրույթը:

– Ոչ: Այդտեղ էլ խեղաթյուրված է կամ ճիշտ չի հասկացել: Այո, ես նամակներ հղել եմ: Ես նամակներ հղել եմ Կազանյան փաստաթղթից մեկ տարի առաջ` հիմնավորելով մեր,  այսպես ասած,  շտկումները, ուղղումները գոյություն ունեցող փաստաթղթի, և արդյունքում Կազանյան փաստաթուղթը դարձել էր ավելի մեզ համար ընդունելի, քան նախորդ փաստաթուղթն էր, և ես էստեղ մեծամտություն չունեմ պնդելու, որ հենց այդ նամակն է հիմք հանդիսացել, որ այդպես դառնա, բայց արդյունքը սա էր: Երկրորդ նամակը հղել եմ Ապրիլյան պատերազմից հետո, և մենք ստացել ենք առաջարկություններ, որոնք ոչնչով չէին զիջում Կազանյան փաստաթղթի առաջարկություններին: Եվ ես նույնիսկ չունեմ այն ակնկալիքները, որ եթե ես աշխարհի հզորներին նամակ եմ հղում, ապա իմ առաջարկությունները կամ խնդրանքների տասից տասը պետք է կատարվեն: Սա էլ բանակցային, այսպես ասած, հմտությունների բան է, և այնպես որ, եթե դրանք վատ նամակներ են, թող հրապարակի: Տեսնենք այդ նամակները պատի՞վ են բերելու մեզ, թե՞ նզովք: Թող հրապարակի: Թող ինքն էլ այսպիսի մի երկու նամակ գրի:

– Պարո՛ն նախագահ, այդ դրույթը ինչոր ժամանակ եղել է, հետո անհետացել է` 1988 թվականի ազգային կազմի հետ կապված:

– Այդ դրույթը երբեք չի անհետացել: Այն փաստաթղթերը, որ ինքն անվանում է կործանարար, այդ փաստաթղթերում շատ հստակ նշված է, որ բոլոր այն հարցերը, որոնք ներառված չեն այստեղ, ներառված են նախորդ փաստաթղթերում, որոնք տրվել են ի պահ՝ ԵԱՀԿ դեպոզիտարիա: Այսինքն՝ սա պետք է շատ հստակ հասկանալ, որ գնա տես Կազանյան փաստաթուղթը: Էլ ի՞նչ պետք է լինի: