Չեխ երգչուհին միտումնավոր վարակվել է COVID-19-ով և մահացել

Լուրեր

05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չեխիայում մահացել է Asonance ֆոլկ խմբի մեներգչուհի Գանա Գորկան, որը միտումնավոր վարակվել է կորոնավիրուսով, որպեսզի հիվանդանալ-ապաքինվելուց հետո կարողանա առանց պատվաստման այցելել հասարակական վայրեր։ 57-ամյա երգչուհու մահը BBC-ի հետ զրույցում հաստատել է նրա որդին։

Գորկան սոցցանցերում գրել է, որ ապաքինվում է կորոնավիրուսի դրական թեստից հետո, սակայն այս գրառումից երկու օր անց մահացել է։

Երգչուհու որդին՝ Յան Ռեքը պատմել է, որ Գորկան կանխամտածված է վարակվել կորոնավիրուսով, երբ իր և հոր մոտ վարակ է հայտնաբերվել։ Ռեքը և հայրը պատվաստված են եղել, բայց, այնուամենայնիվ, դեկտեմբերի վերջին վարակվել են կորոնավիրուսով:

«Նա պետք է մեկ շաբաթով մեկուսանար մեր դրական ախտորոշումից հետո, բայց մեզանից հեռու չէր գնում»,- պատմել է Ռեքը։

Ապաքինվելուց հետո երգչուհին նախատեսում էր ստանալ Չեխիայում անհրաժեշտ COVID-անցագիր՝ որոշ հաստատություններ, այդ թվում՝ կինոթատրոններ, բարեր և սրճարաններ մուտք գործելու համար։ Մահից երկու օր առաջ Գորկան գրել էր, որ ապաքինվում է։

«Այժմ հնարավոր կլինի գնալ թատրոն, շոգեբաղնիք և համերգ»,- հավելել էր նա։

Կիրակի առավոտյան՝ իր մահվան օրը, երգչուհին հարազատներին ասել է, որ իրեն ավելի լավ է զգում և հագնվել է՝ զբոսանքի գնալու համար։ Սակայն անսպասելիորեն մեջքը սկսել է ցավել, և նա վերադարձել է ննջասենյակ։

«Տասը րոպեից ամեն ինչ վերջացել էր, նա շնչահեղձ էր եղել»,- պատմել է որդին։

Յան Ռեքն ընդգծում է, որ թեև մայրը պատվաստված չէր, սակայն չէր հավատում վիրուսի ծագման կամ պատվաստանյութերի վերաբերյալ որևէ դավադրության տեսության։

«Նա պարզապես նախընտրեց վարակը, քան պատվաստումը: Նա երբևէ չի խոսել որևէ միկրոչիպերի կամ նման այլ բաների մասին»,- ասել է երգչուհու որդին:

Երգչուհուն պատվաստվել համոզելու փորձերն անօգուտ էին, քանի որ նա շատ էմոցիոնալ էր արձագանքում նման խոսակցություններին, հավելել է Յան Ռեքը։

Երիտասարդը հույս ունի, որ իր մոր պատմությունը կխրախուսի ավելի շատ մարդկանց պատվաստվել:

Տաթև Ֆռանգյան