ՀՀ ՄԻՊ-ի գործունեությունն օրենսդրության խախտմամբ տևական ժամանակ չլուսաբանելը ստեղծում է Հանրային հեռարձակողի խորհրդի ու Հ1-ի համաձայնեցված քաղաքականության հիմնավոր ենթադրություն. ՄԻՊ

Լուրեր

16.01.2025 | 23:02
Հասել ենք հարաբերությունների նոր մակարդակի․ Զելենսկին՝ Սթարմերի այցի մասին
16.01.2025 | 22:48
Factor TV-ի արձանագրումից հետո ՆԳՆ-ում կարմիր բերետավորին առնչվող ծառայողական քննություն է սկսվել
16.01.2025 | 22:44
«Թուրքական ավիաուղիներ»-ը հունվարի 23-ից վերսկսում է թռիչքները դեպի Սիրիա․ Իրանի և Իսրայելի քաղաքացիների մուտքն արգելված է
16.01.2025 | 22:28
Հյուսիսային Կորեան բացել է սահմաններն օտարերկրյա զբոսաշրջիկների համար
16.01.2025 | 22:14
Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը շուտով կդառնա Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան
16.01.2025 | 21:59
Թրամփի թիմը մտադիր է Ուկրաինայում խաղաղության հասնել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների օգնությամբ
16.01.2025 | 21:43
ՀՀ առաջին կին բանտապետը․ կդիմադրի՞ համակարգը նոր ղեկավարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2025 | 21:39
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.01.2025 | 21:23
Բայրամովը հայտարարել է, որ «ժամանակն է ամբողջությամբ դադարեցնել USAID-ի գործունեությունն Ադրբեջանում»
16.01.2025 | 21:10
Քննարկվել է ճանապարհաշինության մեջ օգտագործվող նյութերի որակի վերահսկողության հարցը
16.01.2025 | 21:00
Լավրովն ասաց՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահման չկա․ դա ուղերձ է Բաքվին՝ կարող եք մտնել, 2-3 կմ այս կողմ, այն կողմ․ Թաթուլ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2025 | 20:49
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպումներ է ունեցել Հունաստանի և Վրաստանի, առանձնազրույցներ՝ Ֆրանսիայի ու Շվեդիայի պաշտպանության շտաբների պետերի հետ
16.01.2025 | 20:43
Թրամփի հետաքրքրությունը Գրենլանդիայի նկատմամբ կապված է նավթի և գազի պաշարների հետ․ Politico
16.01.2025 | 20:28
ՄԻԵԴ-ը Վրաստանի կողմից Բաքվին ադրբեջանցի լրագրողի արտահանձնումը կասեցնող միջանկյալ միջոց է ընդունել
16.01.2025 | 20:13
Մեծ Բրիտանիան և Ուկրաինան 100-ամյա գործընկերության համաձայնագիր են ստորագրել
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը գրություններ է ուղարկել Հանրային հեռարձակողի խորհրդին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, ինչպես նաև Հանրային հեռուստաընկերություն ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված իրավապաշտպան միակ պետական հաստատության գործունեության լուսաբանումը «Լուրեր» թողարկմամբ արգելափակելու և մարդու իրավունքները, օրենսդրությունն ու միջազգային պահանջները խախտող քաղաքականության, պետության պարտավորությունները չկատարելու վերաբերյալ պարզաբանումների պահանջով. տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

2021թ. դեկտեմբերի 28-ի ծավալուն հայտարարությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել էր շուրջ 5 ամիսների նպատակային մշտադիտարկման արդյունքները՝ շեշտելով, որ Հանրային հեռուստաընկերությունը, լինելով ՀՀ կառավարության կողմից հիմնադրված, իր «Լուրեր» թողարկումներում շարունակում է առավելագույն անտեսել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրապարակումները երկրում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների վերաբերյալ, գործում է Պաշտպանի գործունեության եթեր հեռարձակելն առավելագույնը բացառելու սկզբունքով։ (https://ombuds.am/am/site/ViewNews/2067):

Այս հայտարարությունից հետո վիճակը նույնն է ու նույնիսկ ավելի է վատացել:

Խոսքը վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի բազմաթիվ հայտարարություններ, վերլուծություններ, զեկույցներ ու հանրային իրազեկման աշխատանքները հանրությանը հասանելի չդարձնելուն, մարդկանց իրենց իրավունքներին վերաբերող հարցերը, խնդիրների լուծման առաջարկները հանրությունից թաքցնելուն՝ սկսած վիրավորանքի ու ատելության դեմ պայքարից, կանանց ու երեխաների, բանտերում ու հոգեբուժարաններում մարդկանց իրավունքերից մինչև սահմանային բնակիչների անվտանգություն:

Հատկապես «փակ» է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկման եթերն այն հայտարարությունների համար, որոնք վերաբերում են սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանը, ադրբեջանական անօրինականություններին ու նրանց հեռացնելու Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկներին:

Սրանով ոչ միայն չի խթանվում ճիշտ հանրային դիսկուրս և քաղաքացիների վերահսկողությունը պետության նկատմամբ, այլ նաև Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում մարդկանց չի ներկայացվում, թե մարդու իրավունքների տեսանկյունից ադրբեջանական զինված ծառայողներին ինչ եղանակներ կան հեռացնելու ՀՀ գյուղերի մոտից ու ճանապարհներից: Չի զարգացվում քննարկում այն մասին, որ մարդու իրավունքներն ու անվտանգությունը իրար լրացնող երևույթներ են:

Սրան էլ ավելանում է այն, որ քիչ չեն հարցերը, որոնք Սահմանադրության և օրենքների ուժով գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի բացառիկ իրազեկման տիրույթում. այսինքն` որևէ այլ աղբյուրից այդ տվյալները ստանալ հնարավոր չէ:

Արդեն տևական ժամանակ լուսաբանման անտեսումը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հնարավորություն չի տալիս արդյունավետ աշխատանքներ տանել նաև համակարգային խնդիրների լուծման հարցերում: Այսինքն՝ ակնհայտ է, որ այս կերպ խոչընդոտվում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական առաքելությունը:

Այս քաղաքականությամբ խախտվում են «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, ԵԽԽՎ, ԵԽ նախարարների կոմիտեի, ԵԱՀԿ-ի և մի շարք այլ միջազգային պահանջներ: Ոտնահարվում է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու, խոսքի ազատության և մի շարք այլ սահմանադրական դրույթներ:

Անտեսվում է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության լուսաբանումն ու բարձր հանրային հասանելիությունը երկրի ժողովրդավարության կարևոր ցուցիչ է և ընկած է հաստատության միջազգային ակրեդիտացիայի հիմքում: Այսինքն՝ խոսքը ինստիտուցիոնալ վերաբերմունքի մասին է:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ մանրամասն հարցեր են առաջադրվել յուրաքանչյուր իրավասու մարմնի իր իրավասությունների մասով։

Հանրային հեռարձակողի խորհրդին ուղղված գրությամբ հատուկ շեշտվել է, որ բարձրացված մտահոգությունները հիմնավոր կերպով չփարատելու դեպքում Պաշտպանի մշտադիտարկման արդյունքների հաշվառմամբ՝ ստեղծված ու շարունակվող մտահոգիչ իրավիճակն ընկալվելու է որպես Հանրային հեռարձակողի խորհրդի և Հ1-ի համաձայնեցված քաղաքականության արդյունք: Առկա օբյեկտիվ գործոններն արդեն իսկ ստեղծում են նման հիմնավոր ենթադրություն:

Ստացվում է` «դաս» է տրվում Մարդու իրավունքների պաշտպանության միակ ազգային սահմանադրական մարմնին առ այն, որ հաստատության նկատմամբ քաղաքական կամ Կառավարության վերաբերմունքը փոխվելու դեպքում փոխվելու է նաև Կառավարության կողմից հիմնադրված հեռուստաընկերության վերաբերմունքը՝ լուսաբանումները դադարեցնելու առումով և օրենսդրությունը ոտնահարելու հաշվին:

Մինչդեռ, հաշվի չի առնվում նաև, որ մարդու իրավունքների խնդիրները օբյեկտիվ լուսաբանելը, հանրային դիսկուրսը, այդ թվում՝ քննադատական տեղեկություններով խթանելը պետության պոզիտիվ պարտավորություն է, որ այս դեպքում պարտավոր են ապահովել Հանրային հեռուստաընկերությունը և Հանրային հեռարձակողի խորհուրդը: