ՀՀ-ն հայտնվել է ՌԴ-ի թակարդում․ Ուկրաինայի դեմ ՀԱՊԿ-ը զորք կուղարկի, մեր վիճակը կծանրանա․ չպիտի՛ սպասարկենք ռուսների շահերը․ Էմիլ Օրդուխանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

29.07.2026 | 19:46
Ըմբիշ Ջանես Նազարյանը Բաքվում դարձավ աշխարհի Մ-17 չեմպիոն, Գևորգ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 19:37
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ
29.07.2026 | 19:24
Թրամփը հայտարարել է, որ Իրանն «ուժեղ հարված կստանա» ամերիկյան զորքերին հարվածելուց հետո
29.07.2026 | 19:10
ՔՊ վարչության նիստը՝ առանց Ալեն Սիմոնյանի
29.07.2026 | 19:00
Հայհոյանք են դնում զինվորի վրա՝ ով էսպիսի բան ասեց, այսպիսի տղա է․ բանակը քրեական բարքերով չի՛ կարող ղեկավարվել․ Զարուհի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 18:49
Բաքվի դատարանը որոշում է կայացրել լրտեսության մեջ մեղադրվող Ֆրանսիայի քաղաքացու վերաբերյալ
29.07.2026 | 18:30
Քարսիթի պահանջը հաճախ է անտեսվում․ 6 ամսում կազմվել է 7165 արձանագրություն
29.07.2026 | 18:21
6 զոհի գործով նախաքննությունն ավարտվել է․ մեղադրյալը կկանգնի դատարանի առաջ
29.07.2026 | 18:18
Հրաչյա Ռոստոմյանը հեռացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից
29.07.2026 | 18:15
Նոր սահմանափակումնե՞ր, թե՞ հին կանոնների վերահաստատում․ ինչ է ցույց տալիս Սիմոնյանի և Ռուբինյանի ընդունած որոշումների համեմատությունը
29.07.2026 | 18:13
Տրամաբանական է, որ չեն հրավիրել. Խանդանյանը` Գարեգին Բ-ի` ԱԺ նիստին մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 18:10
Փաշինյանը՝ Գարեգին 2-րդին ԱԺ հրավիրելու մասին // Լիլիթ Մակունցը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 18:02
Փաշինյանը՝ Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:53
Զելենսկին Թրամփից 300 Patriot հրթիռ է խնդրել՝ ձմռանն Ուկրաինայի էներգետիկ ոլորտը պաշտպանելու համար
29.07.2026 | 17:50
«Ալաշկերտը» ժամանել է Ռումինիա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանն է․

արո՛ն Օրդուխանյան, թեև Ղազախստանի իշխանությունները հայտարարում են, որ ՀԱՊԿ-ի առաքելությունն ավարտված է և երկու օրից կսկսվի ՀԱՊԿ-ի զորքերի դուրսբերումը, սակայն ՀՀ-ն արդեն իսկ հեղինակության վնաս է կրել։ Ինչպես ասում են՝ կիսահղի չեն լինում, և հատկապես քաղաքականության մեջ պետությունն է ընտրում՝ ռազմաքաղաքական ինչ բլոկում գտնվել, ինչ դաշնակիցներ ու թշնամիներ ունենալ։ ՀՀ-ն ընտրել է ՌԴ-ի հետ ռազմական և տնտեսական դաշինք։ Վտանգավոր չի՞, որ ՀՀ-ն չունենալով սեփական խաղը Ղազախստանում կամ ԲԵլառուսում, ստիպված ենք լինելու ՌԴ-ի հետ միասին գնալ թեժ կետեր և պաշտպանել նրա շահերը։ Ուկրաինայի սահմանին կիսապատերազմական վիճակ է, և սրացման դեպքում գուցե էլի՛ ՀԱՊԿ-ի զորքեր ուղարկվեն ՌԴ-ի կողմից Ուկրաինայի դեմ։ 

-Այո։ Իհարկե՝ հարց է, թե Հայաստանի՞ն են ընտրել, թե՞ Հայաստանն է ընտրել լինելու այդ կառույցներում։ Մենք շատ լավ գիտենք, թե ինչպես է դա տեղի ունեցել առնվազն ԵՏՄ-ի պարագայում, երբ անդամակցության որոշում կայացվեց մեկ գիշերում։ Նախընթաց տրամաբանությունն այդ ուղղությամբ չէր և էլի եմ ասում՝ հարց է, թե Հայաստա՞նն է ընտրել լինել այդ կառույցներում, թե ՀՀ-ին են ընտրել։ ՀՀ-ն չունենալով պոտենցիալ՝ դիմագրավելու միջուկային տերություն ՌԴ-ին, կարող է և ներքաշվել և սա է ամենամեծ վտանգը։ Ի՞նչն է ամենահետաքրքիրը․ արդեն խոսում են Ղազախստանից խաղաղապահների դուրսբերման մասին, հիմա պետք է հասկանալ՝ եթե երկու-երեք օրվա խնդիր էր, արդյո՞ք Ղազախստանն իր ներքին ներուժով չէր կարող այդ խնդիրը լուծել և հապճեպ ՀԱՊԿ-ին տարավ ու տեղակայեց իր ներսում։

Մի փաստի մասին եմ ուզում խոսել․ Ղազախստանում ոչ թե ռազմական դրություն է հայտարարվել, այլ արտակարգ դրություն, սրանք խիստ տարբեր բաներ են, բայց մենք տեսանք, որ արտակարգ դրության պայմաններում ռազմական կոնտինգենտ տեղափոխվեց, և իհարկե արդեն ուշ է, բայց ՀՀ-ն կարող էր օգտվել այդ առիթից և արտակարգ դրության պայմաններում արտակարգ իրավիճակների մասնագետների ուղարկել՝ հրշեջների օրինակ, որոնք ավելի պիտանի կլինեին, և սա չեզոք մոտեցում կլիներ, և ՀՀ-ի նկատմամբ Արևմուտքի դիրքորոշումները չէին սրվի։ Այս ամենը տեղի ունեցավ Ժնևում ռուս-ամերիկյան բանակցությու ններին զուգընթաց, և ՌԴ-ն մի խնդիր լուծեց՝ ցույց տալով, որ ինքը մենակ չէ և իր շուրջ կան շատ արագ մոբիլիզացվող պետություններ։ Սա շատ վտանգավոր է, եթե մեկ օր էլ ասեն՝ Ուկրաինայի հարցում ևս պետք է միասնական լինենք և այստեղ մեր վիճակն ավելի կծանրանա։

-Արդեն կա նախադեպ, երբ ՀԱՊԿ-ն կոնկրետ գործողության է մասնակցում։ ՀՀ-ն ունեցավ անվտանգային լուրջ պրոբլեմներ սահմաններին, սակայն գրավոր և բանավոր դիմումներին ի պատասխան՝ ՀԱՊԿ-ն անտեսում էր ՀՀ-ի դիմումները, մերժեցին ի վերջո աջակցություն ցույց տալ։ ՀԱՊԿ-ն գործի անցավ, երբ ՌԴ-ի աշխարհաքաղաքական շահերը տրորվեցին, և միայն այդ պարագայում նկատվեցին «ահաբեկիչներ», մինչդեռ ՀՀ-ի և Արցախի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի հավաքագրած ահաբեկիչների ոչնչացման ուղղությամբ ՌԴ-ն և ՀԱՊԿ-ն որևէ քայլ չկատարեցին։ Ինչո՞վ եք պայմանավորում այս երկակի ստանդարտները։

-Սա ուղիղ ապացույցն է այն բանի, որ ՀԱՊԿ-ն ՀՀ-ի շահերի հետ կապ չունի, առավել ևս՝ մեր անվտանգության հետ առնչություն չունի։ Սա մի կառույց է, որը գործեց առաջին անգամ և գործեց ավտորիտար ռեժիմը փրկելու նպատակով։ Բնականաբար՝ այսպիսով նաև ՌԴ-ի շահերն է սպասարկում։

-Հայ ժողովուրդն իրավունք ունի չէ՞ հարց տալու՝ ինչո՞ւ պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ն զորք չուղարկեց, որը կզբաղեցներ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի կամ Երասխի հատվածները, իսկ ազատված հայկական բանակը կներգրավվեր ռազմական գործողություններում ավելի մեծ ուժերով։ 

Ո՛չ միայն պատերազմի ժամանակ կարող էին, այլև այսօր պարտավոր են մեր սահմաններին խնդիր լուծել՝ կապված Հայաստանի անվտանգության հետ։ Մայիս ամսից մինչ օրս ադրբեջանական զինված ուժերը ներխուժել, ամրացել են ՀՀ-ի տարածքում, և ՀԱՊԿ-ն որևէ տրամաբանված, պատճառաբանված արձագանք չի տվել։ Սա ևս մեկ ապացույց է, որ ՀԱՊԿ-ն մեր անվտանգությունը պաշտպանող կառույց չէ, ինչևէ՝ մենք մեզ պարուրել ենք այդ կապանքներով և մենք լինելով ակամայից նախագահողն այս կառույցում, կազմակերպեցինք և մասնակցեցինք այդ գործընթացը, ինչն իհարկե՝ սխալ էր։ Հայտարարվում է, որ խաղաղապահները Ղազախստանից դուրս են գալու, գոնե առաջին փուլում հայ զինծառայողները պետք է վերադառնան Հայաստան։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան