Երբ Էրդողանն ընտրում է մեկին, որն ամբողջությամբ ժխտում է ցեղասպանությունը, հիմար պետք է լինենք, որ չհասկանանք ուղերձը․ Արամ Համբարյանը՝ Սերդար Քըլըչի նշանակման մասին

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մենք պատմությունից շատ լավ գիտենք Թուրքիայի՝ հայերի նկատմամբ մտադրությունները, և դրանք ամիսների, տարիների չեն, այլ հարյուրամյակների և դրանք ցեղասպանական են։ Այս մասին Factor.am-ին ասաց Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի տնօրեն Արամ Համբարյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորմանը և դրա համար Թուրքիայի կողմից հատուկ պատվիրակի ընտրությանը՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին։

«Դարերի պատմությունը մեզ ապացույց է․ Թուրքիան վերցրեց Արևմտյան Հայաստանը, Ադրբեջանը՝ Նախիջանը, հիմա էլ Ադրբեջանը վերցրել է Արցախի մի մասը։ Սրանք հանգամանքներ են, որոնց պետք է ուշադրություն դարձնենք։ Թուրքիան խաբում է, երբ հայտնում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ցանկության մասին։ Թուրքիան մի բան ասում է, մեկ այլ բան անում։ Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա, որից հետո Թուրքիան խոսում է հարաբերությունների կարգավորման մասին․ սա միջոց է քննադատությունն իրենց վրայից գցելու։ Այդպես մենք պետք է իրավիճակն ընկալենք։ Միայն երեխան կհավատա Թուրքիային»,- ասաց նա՝ նշելով, որ չպետք է տուրք տալ նաև միջազգային հանրության քննադատությանը, որը կարող է լինել, եթե մենք հրաժարվենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացից։ Ըստ նրա՝ չպետք է թույլ տանք նախորդ սերունդների սխալները, պետք է ճիշտ, այլ ոչ թե պոպուլյար քայլեր անենք։

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլեթ Չավուշօղլուն հայտարարել էր, որ պաշտոնական Երևանը և Անկարան հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն են հայտնում և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն: Երևանը նույնպես հաստատել էր լուրը՝ նշելով, որ պատրաստ ենք հարաբերությունների կարգավորման՝ առանց նախապայմանների։ Օրեր անց Թուրքիան հայտնել էր, որ Հայաստանի հետ բանակցություններում որպես իր հատուկ ներկայացուցիչ կնշանակի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին։

Նշենք, որ Քըլըչը կադրային դիվանագետ է, ծառայության մեջ է 1984 թվականից։  Նա 2008-2010 թվականներին եղել է Լիբանանում Թուրքիայի դեսպանը, 2012-2014 թվականներին՝ Ճապոնիայում Թուրքիայի դեսպանը, իսկ 2014-2021 թվականներին՝ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը։ Բացի այդ, 2012-2014 թվականներին Քըլըչը զբաղեցրել է նաև Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնը։

Արամ Համբարյանի խոսքով՝ ինքը շատ լավ գիտի Սերդեր Քըլըչին․ նա ամեն ինչ արել է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը չճանաչի Հայոց ցեղասպանությունը, համարել է այն անհիմն մեղադրանք։

«Երբ Էրդողանի թիկնապահները ծեծեցին հայ և քուրդ խաղաղ ցուցարարներին Վաշինգտոնում, ես տեսա այնտեղ նրան, և տեսա հարձակումը։ Նա մեկն է, որին նշանակելով Էրդողանը ցանկանում է հասնել իր պայմանների կատարմանը։ Երբ Էրդողանը իր դիվանագետներից այդ գործի համար ընտրում է մեկին, որն ամբողջությամբ ժխտում է ցեղասպանությունը, հիմար պետք է լինենք, որ չհասկանանք ուղերձը։ Նա շատ անկեղծ է մեզ հետ»,- ասաց նա։

Այս իրավիճակում, ըստ Արամ Համբարյանի, Հայաստանը պետք է թույլ չտա Թուրքիային, որ իր պայմանները պարտադրի։ Իսկ Անկարան, նրա խոսքով, ցանկանալու է որպես քաղաքական, իրավական խնդիր դուրս մղել Ցեղասպանության հարցը, հայերը պետք է նաև մոռանան Արցախի, Արևմտյան Հայաստանի մասին։

«Նրանք պարզապես իրենց խուլիգան խաղն են խաղում․ խոսում են խաղաղությունից, բայց իրենց նախապայմաններն են պարտադրում։ Նրանք մի բանի տիրանալով՝ ավելին են ցանկանում։ Նորից պետք է պատմությանը նայենք դա հասկանալու համար։ Միամտություն է կարծելը, որ մի բան տալով՝ նրանց երջանկացնելու ենք։ Կան մարդիկ, որ հավատում են, որ մի ճանապարհ, մի «միջանցք» տալով՝ նրանք կբավարարվեն, և հայերը խաղաղ կապրեն։ Դա մանկամտություն է»,- ասաց նա։

Անդադառնալով հայկական կողմի դիրքորոշմանը, թե հարաբերությունների կարգավորման է գնում՝ առանց նախապայմաններ ընդունելու, Արամ Համբարյանը նորից շեշտեց, որ եթե երեկ ծնված լինեինք, գուցե հավատայինք, բայց եթե հետ ենք նայում արդեն 10 տարի առաջվա իրադարձություններին՝ հայ-թուրքական արձանագրություններին, երբ թուրքական կողմն առաջ քաշեց իր նախապայմանները Ղարաբաղի վերաբերյալ, հասկանում ենք, թե ինչ կարող է հիմա լինել։

«Պետք է ընդունել, որ Թուրքիան ազնիվ զրուցակից չէ, խաղաղության գործընկեր չէ»,- ասաց նա։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախորդ փորձի ընթացքում սփյուռքում բողոքի ակցիաներ էին անցկացվում։ Պատասխանելով դիտարկմանը՝ հնարավո՞ր է նման իրավիճակի ականտեսը լինենք նաև հիմա, եթե սկսվի գործընթացը, Արամ Համբարյանը պատասխանեց․ «Մենք մեր քայլերի մասին ապագայում տեղյակ կպահենք»։

Հռիփսիմե Հովհաննիսյան