Վրաստանում 10 մարդու մոտ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամ է կասկածվում

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Վրացի բժիշկները կասկածում են, որ ավելի քան մեկ տասնյակ մարդ վարակվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով։ Այս մասին «Ռուսթավի 2»-ին տված հարցազրույցում ասել է Վրաստանի Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն, փոխանցում է Գրուզիա օնլայնը։

«Այդ դեպքերը, ըստ մեր մշակած արձանագրության, կասկածելի են։ Կասկածելի դեպքերն ուղարկվում են տարբեր լաբորատորիաներ. տասից ավելի կասկածելի դեպքեր ներկայում հետաքննվում են։ Այսօր կարող եմ ասել, որ, իսկապես, այս պահի դրությամբ՝ մենք չունենք «Օօիկրոնի» լաբորատոր հաստատված դեպքեր, բայց դա չի նշանակում, որ այն չի շրջանառվում երկրում»,- ասել է Գամկրելիձեն։

Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին։ Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր ավելի քան 3,7 միլիոն բնակչություն ունեցող երկրում հայտնաբերվել է վարակի ավելի քան 909,2 հազար դեպք, ապաքինվել է ավելի քան 849 հազար մարդ, 12,918 հիվանդ մահացել է վիրուսի պատճառով առաջացած բարդություններից։

Տաթև Ֆռանգյան