Ալիևը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ ասուլիսում հայտարարել է, որ «Լաչինի և Զանգեզուրի միջանցքների» շահագործման պայմանները նույնական պետք է լինեն

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիում կրկին խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ադրբեջանական թեզից։

Նա նշել է, որ Զանգեզուրի միջանցքը», որի մասին, ի դեպ, որևէ փաստաթուղթ չկա, պետք է գործի Լաչինի միջանցքի պայմաններով․ եթե Երևանը պնդի «Զանգեզուրի միջանցքում» մաքսակետեր տեղադրելու վրա, ապա Բաքուն կպնդի Լաչինի միջանցքում նույն պայմանների հարցում։

Ալիևը, իհարկե, հերթական անգամ խեղաթյուրել է փաստերը, քանի որ Լաչինի միջանցքի գործարկման մասին հստակ նշվում է նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթում, իսկ ահա, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» մասին որևէ ամրագրում որևէ փաստաթղթում չկա։

«Եռակողմ հայտարարություններում բացահայտ ասվում է, որ Ադրբեջանը ապահովում է անվտանգություն և մուտք Լաչինի միջանցք։ Հայաստանը պետք է նույն կերպ մուտք ապահովի մեզ «Զանգեզուրի միջանցք»։ Ներկայում Լաչինի միջանցքում չկան մաքսակետեր, նույնը պետք է լինի «Զանգեզուրի միջանցքում»։ Եթե ​​Հայաստանը պնդի, որ մաքսակետեր տեղադրվեն՝ «Զանգեզուրի միջանցքով» ապրանքների և քաղաքացիների տեղաշարժը վերահսկելու համար, ապա մենք կպնդենք Լաչինի միջանցքում նույն պայմանների հարցում։ Սա տրամաբանական է»,- հայտարարել է Ալիևը։

Հիշեցնենք, որ Հայաստանը որևէ պայմանագիր չի ստորագրել և Ադրբեջանին միջանցքներ տրամադրելու պարտավորություն չունի։

Էմմա Չոբանյան