«Ունենք 63 նոր միկրոավտոբուս, սակայն դրանք բավարար չեն»․ Գյումրու քաղաքապետ

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրին ձեռք է բերել  63 նոր միկրոավտոբուս, սակայն դրանք բավարար չեն  ողջ քաղաքին սպասարկելու համար, այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց  Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։  Նրա խոսքով՝  2022 թվականին պատրաստվում են ավելացնել ավտոբուսների քանակը, նոր տրանսպորտային ցանցը 80 տոկոսով պատրաստ է,իսկ ավտոպարկը կառուցման փուլում է։

«Փաստացի ունենք 63 հատ, ռուսական «Գազելներ» են, որոնք բարձր են, հարմարվետ, սակայն այս քանակը բավարար չէ, ամբողջ ցանցի համար մոտ 85 միկրոավտոբուս է անհրաժեշտ։

Ցանցի կառուցման աշխատանքները 80 տոկոսով են արված, կփորձենք հնարավորինս արագ՝ երևի թե գարնանը շահագործել», -ասաց քաղաքապետը։

Հիշեցնենք, որ 63 նոր միկրոավտոբուսները  Գյումրու համայնքապետարանը ձեռք է բերել ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում (50-50% հարաբերակցությամբ)։ Դրանցից 4-ը նախատեսված է հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Արմիկ Մովսիսյան