Նախարարն ու ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են հաշմանդամություն ունեցող անձանց համար համայնքային փոքր տների ստեղծմանն առնչվող մի շարք հարցեր

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ Ալ Սալամիին․ տեղեկացնում են գերատեսչությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքային միգրացիայի ոլորտում համագործակցությանը, հաշմանդամություն ունեցող անձանց համար համայնքային փոքր տների ստեղծմանը, կանանց դերի հզորացմանն ուղղված ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր։

Ընդգծելով բազմոլորտ համագործակցության և երկու երկրների միջև հաստատված ջերմ հարաբերությունների կարևորությունը՝ Նարեկ Մկրտչյանը մեկ անգամ ևս շնորհավորել է տիկին Ալ Սալամիին ԱՄԷ ազգային օրվա առթիվ․

«Արաբական Միացյալ Էմիրությունները մեր կարևոր գործընկերներից է, որի հետ համագործակցության շրջանակում իրականացվել են բազմաթիվ նախագծեր, ծրագրեր ու նախաձեռնություններ։ Հույս ունենք, որ «ՀՀ կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների Կառավարության միջև աշխատուժի օգտագործման մասին» հուշագրի ստորագրումը ևս կնպաստի երկու պետությունների միջև աշխատանքային միգրանտների իրավունքների և շահերի պաշտպանությանն ու աշխատուժի օգտագործման հետ կապված հարցերի կարգավորմանը»։

Ահլամ Ռաշիդ Ալ Սալամին ևս, ընդգծելով նախարարության հետ համատեղ իրականացված ծրագրերի կարևորությունը, պատրաստակամություն է հայտնել ընդլայնել համագործակցության ուղղությունները։ Վերջինս կարևորել է կանանց հզորացմանն ու մասնագիտական հմտությունների ուսուցմանն ուղղված ծրագրերի իրականացումը․

«Մեր շարունակական աշխատանքի միջոցով ձգտելու ենք հասնել նրան, որ Հայաստանին տրամադրվող հումանիտար աջակցության ծավալն ավելանա և կարողանանք ավելի շատ օգնել դրա կարիքն ունեցող մարդկանց»։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել կարճ ժամանակում ընթացք տալ քննարկված ծրագրերին։