Ադրբեջանում այսօր հետաձգվել է հայ երկու ռազմագերիների շինծու դատավարությունը

Լուրեր

27.04.2024 | 02:29
ԶՈՒ-ին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատականի կարժանանան. ՊՆ
27.04.2024 | 00:04
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ
26.04.2024 | 23:30
Հարցումների համաձայն՝ Էրդողանի կուսակցության վարկանիշը շարունակում է նվազել
26.04.2024 | 23:14
Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.04.2024 | 22:58
Ճապոնիայում Ֆուձի լեռան տեսարանը կփակվի ցանկապատով, քանի որ տեղի գյուղի բնակիչները հոգնել են զբոսաշրջիկների բազմությունից
26.04.2024 | 22:44
Բախումներ քաղաքացիների և սևբերետավորների միջև՝ Կիրանցում
26.04.2024 | 22:24
Փաշինյանին ուղեկցող մեքենայի կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելուց 2 տարի անց որևէ մեկը չի պատժվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 22:16
Ռուսական «Գազպրոմ»-ի և ադրբեջանական SOCAR-ի ղեկավարներն այս տարվա արդեն 2-րդ հանդիպումն են անցկացրել
26.04.2024 | 22:03
Բլինքենը Չինաստանին նոր պատժամիջոցներով է սպառնացել՝ ՌԴ-ին օգնելու դեպքում
26.04.2024 | 21:51
ՀՀ-ում չի՛ լինելու արտատարածքային միջանցք. ՀՀ-ն է վերահսկելու իր կոմունիկացիաները․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 21:36
ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո. ՄԻՊ
26.04.2024 | 21:14
Ամերիկյան համալսարաններում հակաիսրայելական բողոքի ցույցեր են
26.04.2024 | 21:00
2 կրակոց ճակատին, հոդվածը՝ ինքնասպանություն. բանակում մահերի խնդրահարույց դեպքերը Պետդեպի զեկույցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
26.04.2024 | 20:51
«Հայաստան» խմբակցությունը պատերազմի և արկածախնդրության կոչ չի անում․ Գեղամ Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 20:40
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Բոլորը

Գանձակ (Գյանջա) քաղաքի ծանր հանցագործությունների դատարանում այսօր տեղի էր ունենալու ևս երկու հայ ռազմագերիների ապօրինի դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատավոր Էլմին Ռուստամովի նախագահությամբ նախապատրաստական դատական նիստը հետաձգվել է, որի պատճառ է նշվում հայ գերիներին դատարան չբերելը։

Ըստ ադրբեջանական Report-ի՝ հաջորդ դատական նիստը տեղի է ունենալու դեկտեմբերի 17-ին։

Նշենք, որ հայ երկու ռազմագերիներն են Իշխան Աշոտի Սարգսյանն ու Վլադիմիր Օթարի Ռաֆայելյանը։ Չի հաղորդվում, թե երբ և ինչ հանգամանքներում են նրանք գերեվարվել։

Հիշեցնենք, որ միայն նոյեմբերի 17-ին պարզ դարձավ, որ այս երկու հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանը հերթական շինծու քրեական գործն է հարուցել՝ երկրի Քրեական օրենսգրքի 214․2․3 (ահաբեկչություն) հոդվածով։

 

Էմմա Չոբանյան