Թուրքիայի քաղաքացիներն աղքատացել են․ Ստամբուլի քաղաքապետը քննադատել է էժան հացի համար հերթերը պատկերող տեսանյութերի հրապարակումը

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ասել է, որ Թուրքիայի քաղաքացիներն աղքատացել են լիրայի կտրուկ անկման և գնաճի պատճառով, սակայն չի ողջունում էժան հացի համար հերթերը պատկերող տեսանյութերի հրապարակումը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Թուրք օգտատերերը սոցիալական ցանցերում տեսանյութեր են տարածում Ստամբուլի փողոցներում էժան հացի երկար հերթերի մասին, որի գինը սուբսիդավորվում է քաղաքային իշխանությունների կողմից։ Այսպես կոչված, «ժողովրդական հացը» (հալք էքմեք) փողոցային տաղավարներում վաճառվում է 1,25 լիրայով, իսկ խանութներում, թանկացումից հետո, հացն արժե 2,5-3,5 լիրա։

«Ցավոք, մեր ժողովուրդն աղքատացել է, սա փաստ է, բայց ես դժգոհ եմ մեր հայրենակիցների տեսանյութերի հրապարակումից, որոնցում մարդիկ հերթ են կանգնում էժան հաց գնելու համար»,- գրել է Իմամօղլուն Twitter-ում։

Նրա խոսքով՝ մեկ պարկ ալյուրը մեկ տարում 127 լիրայից հասել է 325 լիրայի։

«Մենք ամեն ինչ անելու ենք՝ Ստամբուլի բնակիչներին էժան հացով ապահովելու համար»,- հավելել է քաղաքապետը։

Տաթև Ֆռանգյան