Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի հետ
Քաղաքականություն
13.12.2021 | 12:19Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակզմից։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ: