Հանրային պաշտպանը Գորիի հիվանդանոցում այցելել է Միխեիլ Սաակաշվիլիին

Լուրեր

22.08.2026 | 20:32
ԵԱ. Արթուր Դավթյանը մեդալ չնվաճեց
22.08.2026 | 20:04
Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Հենրիկ Հայկյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
22.08.2026 | 19:27
Վանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինեն
22.08.2026 | 18:55
Ozon-ի վրա առաջին հարձակումն է տեղի ունեցել․ Զելենսկին մեկնաբանել է
22.08.2026 | 18:26
Փաշինյանը շրջայց է կատարել «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներում
22.08.2026 | 17:48
Օգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.08.2026 | 17:05
Չընդունված, բայց դրական միավոր ստացած դիմորդները կարող են դիմել թափուր տեղերի համար. ԿԳՄՍՆ
22.08.2026 | 16:42
Իրաքից տաք օդի ալիք է ներթափանցում. ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի
22.08.2026 | 16:18
Արթուր Պետրոսյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
22.08.2026 | 15:55
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
22.08.2026 | 15:34
Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
22.08.2026 | 15:05
Դատախազությունը դատարանում կվիճարկի Ալավերդիում 6 մանկապարտեզների մասնավորեցման օրինականությունը
22.08.2026 | 14:44
«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներում
22.08.2026 | 14:29
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան
22.08.2026 | 14:28
«Հայքը» հեռացվել է ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերից
Բոլորը

Այսօր բժիշկների խմբի հերթական այցն է Միխեիլ Սաակաշվիլիի մոտ : Նա բուժզննում է անցնելու ։ Նաև բժիշկները կծանոթանան բժշկական փաստաթղթերին և հետագայում, ավանդաբար, կլինի նրանց եզրակացությունն ու առաջարկությունները բուժման կամ իրականացվելիք բուժման վերաբերյալ»,- Գորի հիվանդանոց մտնելուց առաջ ասաց հանրային պաշտպան Նինո Լոմջարիան։ Այս մասին հայտնում է Վրաստանի առաջին ալիքը։

Նինո Լոմջարիայի խոսքով՝ Հանրային պաշտպանի գրասենյակը հիմնվում է Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ ստեղծված խորհրդի եզրակացությունների վրա։

«Հանրային պաշտպանը հիմնվում է իր կամ իմ բժիշկների խորհրդի եզրակացությունների վրա, ուստի բժշկական գնահատականներ և առաջարկություններ անելիս մենք հիմնվելու ենք այս խմբի որոշումների և եզրակացությունների վրա։ Իհարկե, մենք տեղյակ կլինենք այլընտրանքային եզրակացությունների մասին, բայց մենք կգործենք մեր գնահատականներով»,- ասել է Լոմջարիան։

Բացի այդ, ըստ հանրային պաշտպանի, այսօր նյարդաբանի հետ Միխեիլ Սաակաշվիլիին կայցելի հոգեբույժ։

«Վերջին այցելությունից հետո մենք առաջարկություններ արեցինք, և առաջարկներից մեկն այն էր, որ հիվանդի կառավարման և բուժման մեջ ցանկալի է ներգրավել հոգեբույժի և հոգեբանի, քանի որ որոշակի սթրես կար։ Նաև այլընտրանքային փորձագետների, իրավաբանների և անձնական բժիշկների կողմից բարձրաձայնվեց, որ այս ոլորտում կան որոշակի խնդիրներ, ուստի հարկ համարեցինք ավելացնել համապատասխան փորձաքննություն այս ոլորտում։ Հոգեբույժն այսօր կաշխատի նյարդաբանի հետ՝ գնահատելու ցանկացած մտահոգություն, որը բարձրացվել է նրանց միջև դեղաչափի վերաբերյալ: Այդ թվում՝ իրականացվել են արդյոք հոգեսոցիալական թերապիայի վերաբերյալ մեր կողմից տրված առաջարկությունները։ Կարծում եմ՝ այսօր ավելի լիարժեք կգնահատենք պատկերը»,- ասաց Լոմաջրիան։