Ճապոնիայում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Քաղաքականություն
12.12.2021 | 13:00Ճապոնական գլխավոր Հոնսյու կղզու արևելյան հատվածում կիրակի օրը 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ցունամիի վտանգ չկա: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի ազգային օդերեւութաբանական ծառայությունը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իբարակի նահանգում՝ Տոկիոյին հարող տարածքում՝ 50կմ խորությամբ։
Զոհերի կամ ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են Տոկիոյի, Տոչիգիի, Սայտամա, Չիբա նահանգներում։