Ադրբեջանական իշխանությունները պատասխանատվություն են կրում այսօր՝ դեկտեմբերի 10-ին ՀՀ 1 զինծառայողի սպանելու և մի քանի զինծառայողների հրազենային վիրավորումներ հասցնելու համար․ ՄԻՊ

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների հանցավոր խախտումներով և պատասխանատվություն են կրում այսօր՝ դեկտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզի Սոթքից Վերին Շորժա հատվածներում ադրբեջանական զինված հարձակումների հետևանքով ՀՀ զինծառայողներին հրազենային վիրավորումներ հասցնելու, նրանցից մեկին սպանելու՝ կյանքի իրավունքը դիտավորությամբ խախտելու համար․ տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից։

Այս հետևության հիմքում են փաստերը, որ՝

1. ադրբեջանական զինված ծառայողերը ներխուժել և առանց որևէ հիմքի՝ պատերազմի սպառնաիքների ներքո տեղակայվել են ՀՀ գյուղերի հարևանությամբ ու համայնքների միջև ճանապարհներին.
2. 2020թ. նոյեմբերի 9-ից հետո Գեղարքունիքում և Սյունիքում ֆիզիկապես ներկա են շինություններում և հողատարածքներում (արոտվայրեր, վարելահողեր և այլն), որոնք օրինական փաստաթղթերով սեփականության իրավունքով պատկանում են ՀՀ բնակիչների կամ համայնքային սեփականություն են.
3. պարբերաբար կրակում են ՀՀ գյուղերի, մարդկանց տների ուղղությամբ և իրական վտանգ ստեղծում քաղաքացիական բնակիչների կյանքի և առողջության համար, վնաս են պատճառում նրանց գույքին և կենդանիներին, զբաղված են գողություններով, դիտավորյալ խոչընդոտում են գյուղատնտեսական աշխատանքները և այլն.
4.Գեղարքունիքում գյուղերի հարևանությամբ հրդեհում են արոտավայրեր ու խոտհարքեր, գյուղերի անմիջական հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին նրանց առկայության պատճառով վտանգված է մարդկանց կյանքի իրավունքը, սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժը, մարդիկ հայտնվել են մեկուսացման և հումանիտար խնդիրների առաջ:
Արցախում պատերազմից հետո խոշտանգել ու դիտավորությամբ կյանքից զրկել են՝ սպանել են քաղաքացիական բնակիչների.
5. ադրբեջանական իշխանությունները պատերազմից հետո խորացրել են հայատյացության հովանավորչության ու թշնամանքի քարոզի քաղաքականությունը.
6. ադրբեջանական զինված որևէ ծառայող իր հանցանքների համար չի պատժվել, այդ արարքները միայն խրախուսվել են.
7. ՀՀ զինծառայողները պաշտպանում են քաղաքացիական բնակիչների կյանքն ու առողջությունը, խաղաղ ու անվտանգ կյանքը: