Ջո Բայդենը խոստացել է, անհրաժեշտության դեպքում, լրացուցիչ զորքեր ուղարկել ՆԱՏՕ-ի երկրներ

Լուրեր

11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Բոլորը

Էստոնիայի նախագահ Ալար Քարիսը հայտնել է, որ նախօրեին ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրների առաջնորդների հետ հեռախոսազրույցում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է, անհրաժեշտության դեպքում, դաշինքի երկրներ լրացուցիչ զորքեր ուղարկել, գրում է «Ինտերֆաքս»-ը։

«Ջո Բայդենն ընդգծել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից դժվար է հասկանալ Ռուսաստանի իրական ծրագրերը։ Կարևոր էր ցույց տալ, որ յուրաքանչյուր քայլին հետևելու է պատասխան քայլը։ Բայդենը նաև ընդգծել է, որ բոլոր տնտեսական, ֆինանսական, նաև ռազմական լծակներ կան։ Անհրաժեշտության դեպքում, ՆԱՏՕ-ի երկրներում լրացուցիչ զորքեր կտեղափոխվեն, իսկ թե որտեղ դրանք կտեղակայվեն, արդեն ՆԱՏՕ-ի երկրների որոշումն է»,- ասել է Քարիսը։

Հարցին՝ կարելի՞ է ենթադրել, որ լրացուցիչ զորքերը տեղափոխվելու են ՆԱՏՕ-ի  արևելյան թև, Էստոնիայի նախագահը պատասխանել է․ «Այսօրվա հեռախոսազրույցից ես հասկացա, որ երբ անհրաժեշտություն լինի, դա կարվի։ Սակայն այսօր, վաղը, թե մեկ ամիս անց, հեռախոսազրույցում, բնականաբար, այդ մասին չի խոսվել»։

«Բայդենի ուղերձը արևելյան երկրներին պարզ էր՝ անվտանգությանն առնչվող բոլոր հարցերը միասին են ընդունվում, չկա արևելյան թև, արևմտյան թև, հարավային թև և հյուսիսային թև, որոշումները կայացվում են ողջ ՆԱՏՕ-ի կողմից, այն վերաբերում է նաև Ուկրաինայի թեմային։ Բայդենը ընդգծեց, որ իր սուրբ պարտքն է ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը։ Նա դա կրկնեց մի քանի անգամ»,- ասել է Քարիսը։

Նշենք, որ ՆԱՏՕ-ի կանոնադրության հինգերորդ հոդվածի համաձայն՝ դաշինքի անդամ մեկ կամ մի քանի երկրների վրա զինված հարձակումը համարվում է  հարձակում բոլորի վրա, որի դեպքում երկրներին տրամադրվելու է օգնություն, այդ թվում՝ զինված ուժի տեսքով։

 

Էմմա Չոբանյան