Էրդողանի ղեկավարած ԱԶԿ-ին աջակցությունը, սոցհարցումների տվյալներով, նվազում է՝ զիջելով գլխավոր ընդդիմադիր կուսակցությանը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն առաջին անգամ վարկանիշով զիջել է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությանը նոյեմբերի սոցհարցումների տվյալներով։ Այս մասին գրում է «Ահվալ» գործակալությունը։

Ըստ Yöneylem սոցիալական հետազոտությունների կենտրոնի հարցման՝ ԱԶԿ-ն ունի ընտրողների 24․3 տոկոսի աջակցությունը, իսկ ընդդիմադիր СHP-ն՝ 25.6 տոկոսի։
MetroPoll սոցհարցման ընկերության նոյեմբերյան հարցումն էլ ցույց է տվել, որ Էրդողանի ԱԶԿ-ն 34,3 տոկոս հանրային աջակցություն է վայելում, իսկ CHP-ն՝ 22,6 տոկոս։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ընկերության ղեկավար Օզեր Սենջարը։

ԱԶԿ-ն 2018 թվականի համընդհանուր ընտրություններում ստացել էր ձայների 43 տոկոսը։ Այս տարվա ընթացքում անցկացված հարցումների արդյունքները, ընդհանուր առմամբ, ցույց են տալիս, որ Էրդողանի կուսակցության վարկանիշը զգալիորեն նվազել է։

Էրդողանի հանրային աջակցությունը նվազում է նրա տնտեսական քաղաքականության, ֆինանսական վատ կառավարման մեղադրանքների, անտառային հրդեհների և ջրհեղեղների տարափին կառավարության արձագանքի և ավտորիտարիզմի աճող քննադատության ֆոնին:

Ըստ Yöneylem-ի հարցման՝ ընտրողների 64․7 տոկոսը կարծում է, որ ընդդիմադիր դաշինքի թեկնածուն Էրդողանին հաղթելու է 2023 թվականին նախանշված նախագահական ընտրություններում։

Էմմա Չոբանյան