Իրանն առաջնահերթություն է տվել հարևանների և իսլամական երկրների հետ հարաբերությունների զարգացմանը․ Ղալիբաֆ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որը չորեքշաբթի երեկոյան ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամների 16-րդ խորհրդարանական միության հանդիպմանը, Ստամբուլում հանդիպում է ունեցել թուրքական խոշոր տնտեսական հոլդինգների և ներդրողների մի խումբ ղեկավարների հետ, գրում է Mehr news-ը։

Հանդիպման սկզբում թուրքական հոլդինգների տնօրեններն ու ներդրողները ներկայացրել են իրենց խնդիրների վերաբերյալ հաշվետվություն և առաջարկություններ՝ Իրանում ներդրումների զարգացման համար։

Ղալիբաֆն իր հերթին նշել է, որ գործարարների կողմից բարձրացված խնդիրները կարող են լուծվել։

«Կառավարությունում և խորհրդարանում մենք առաջնահերթություն ենք տվել հարևանների և իսլամական երկրների հետ հարաբերությունների զարգացմանը»,- հավելել է նա։

Իրանի խորհրդարանի նախագահը նշելել է, որ Թեհրանը հաստատակամ է ընդլայնել երկկողմ առևտուրը հարևան երկրների հետ։ Նա նշել է, որ երկկողմ առևտուրը չպետք է հետաձգվի մինչև պատժամիջոցների վերացումը, քանի որ այժմ ավելի լավ հիմքեր կան առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար։

Տաթև Ֆռանգյան