ՌԴ-ից ցորենի արտահանման մաքսատուրքը դեկտեմբերի 15-ից կբարձրանա․ այն կկազմի 91 դոլար՝ մեկ տոննայի դիմաց

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի Դաշնությունից ցորենի արտահանման մաքսատուրքը դեկտեմբերի 15-ից կբարձրանա՝ 84,9 դոլարից հասնելով 91 դոլարի՝ մեկ տոննայի դիմաց։ Այս մասին հայտնել են ՌԴ գյուղատնտեսության նախարարությունից։ Գարու մաքսատուրքը մեկ տոննայի համար 75,1 դոլարից կդառնա 78,7 դոլար, եգիպտացորենինը՝ 54,3 դոլարից 54,4 դոլար։ Նոր մաքսատուրքերը կգործեն մինչև դեկտեմբերի 21-ը, գրում է «Ինտերֆաքսը»։

Հարկերը հաշվարկվում են ինդիկատիվ գների հիման վրա։ Ցորենի գինը կազմել է 330,1 դոլար՝ մեկ տոննայի դիմաց (մեկ շաբաթ առաջ՝ 321,3 դոլար), գարու գինը՝ 297,5 դոլար (292,3 դոլար), եգիպտացորենինը՝ 262,8 դոլար (262,7 դոլար)՝ մեկ տոննայի դիմաց։

Հունիսի 2-ին Ռուսաստանը մտցրել է հացահատիկի դեմպֆերի մեխանիզմ, որը նախատեսում է ցորենի, եգիպտացորենի և գարու արտահանման լողացող հարկեր և դրա արդյունքում ստացված միջոցներով գյուղատնտեսության սուբսիդավորում։

Մաքսատուրքերի դրույքաչափերը հաշվարկվում են շաբաթական հիմունքով՝ հիմնվելով մոսկովյան բորսայում գրանցված արտահանման պայմանագրերի գների վրա: Ցորենի սահմանային գինը տոննայի համար կազմում է 200 դոլար, եգիպտացորենի և գարու համար՝ 185 դոլար մեկ տոննայի դիմաց։ Մաքսատուրքի չափը կազմում է այս ցուցանիշի գերազանցման 70%-ը։

Տաթև Ֆռանգյան