Ձեր թվերը համեմատեք և տեսեք այդքան բաղձալի թրենդը․ Վահագն Ալեքսանյանը՝ Արթուր Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 18:23
«Չկաք ոչ մի տեղ, համագործակցության մեջ եք մեր հե՞տ»․ Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:12
ՔԿ-ն քրեական վարույթ չի նախաձեռնել Յաշար Քասիմովի՝ ՀՀ սահմանը հատելու դեպքով
27.10.2026 | 18:10
Փաշինյանն ընդունել է Իսպանիայի թագուհուն // Դատարանից փախած կալանավորին գտել են․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 18:03
ԱԺ-ում սկսեցին գոռալ իրար վրա․ Ռուբինյանը հունից դուրս եկավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:57
Դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել
27.10.2026 | 17:45
«Այ մարդ, դե սուս մնա, հանգստացի»․ ԱԺ-ում իրավիճակը մի պահ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:42
Գարիկ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները կապեց Մեղրիի փոխանակման թեմայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:33
Կիևյան փողոցի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ այդ թվում սպանության փորձի հատկանիշներով
27.10.2026 | 17:28
Կարեն Ասլանյանն ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ հաղթանակով դարձավ աշխարհի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:28
Փաշինյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը քննարկել են TRIPP-ի և «Խաղաղության խաչմերուկի» իրականացումը
27.10.2026 | 17:17
Իսրայելում խորհրդարանական ընտրությունների առաջին ժամերին ընտրողների մասնակցությունը վերջին տասնամյակների ամենաբարձր ցուցանիշն է գրանցել
27.10.2026 | 17:10
Նիդեռլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
27.10.2026 | 17:05
Կապանում նախկինում պարտված ՔՊ-ական Նարեկ Բաբայանը կրկին համայնքապետի պաշտոնի համար կպայքարի
27.10.2026 | 16:54
ՀՖՖ մրցավարները միջազգային նշանակումներ են ստացել
27.10.2026 | 16:43
Ռումինիան հայտարարել է ռուսական դիվերսիոն ցանցի բացահայտման և Carfil պաշտպանական ձեռնարկությունը հրկիզելու փորձին դրա առնչության մասին
Բոլորը

«Պարոն Խաչատրյան, երբ ասում եք, թե որոշ կուսակցություններ խոսում են տոկոսների ու թվերի լեզվով, ձեր կողքին նստած տիկին Կյուրեղյանն էր, որ երեկ մոտեցավ ամբիոնին ու սկսեց խոսել թվերից, մի էսպիսի գոհությամբ խոսում ու մեջբերում էր ՏԻՄ ընտրությունների արդյունքները: Ասում էր իշխանությունը գահավիժում է, ձայները նվազում են»,- այս մասին, այսօր ԱԺ-ում դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին՝ նշեց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը

«Պարոն Խաչատրյան, դուք ներկայացնում եք կուսակցություն, երբ գալիս էստեղ խոսում եք մեր կուսակցության հավաքած քվեներից, որոնք ի դեպ, բոլոր ՏԻՄ ընտրությունների հանրագումարով 50,2 տոկոս են, պետք է խոսեք նաև ձեր թվերից, որոնք 3,6 տոկոս են: Համեմատեք դա նախորդ ԱԺ ընտրություններում ձեր հավաքած 21 տոկոսի հետ ու տեսեք այդքան բաղձալի թրենդը»,- նշեց Ալեքսանյանը:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը տեղից արձագանքեց, որ Ալեքսանյանը սուտ տեղեկություններ է հրապարակում, ինչին Ալեքսնյանն արձագանքեց. «Պարոն Մինասյան, ստի մասով, ես կարծում եմ՝ դուք կարող եք աշխարհի առաջնությանը մասնակցել և վստահաբար գրանցել պատվավոր հորիզոնական»:

«Ես ուզում եմ փաստել, որ ՏԻՄ ընտրություններին ՔՊ-ն էն կուսակցությունն է, որը ստացել է թվով ամենաշատը՝ համայնքային իշխանություն ձևավորելու բոլոր ՏԻՄ մարմիններում: Երկրորդը գալիս է «Հանրապետություն» կուսակցությունը, թվով երկու համայնքներում: ՀՅԴ-ն չի հաղթել ոչ մի համայնքում: Կա համայնք, որտեղ ՀՅԴ-ն նույնիսկ անցողիկ շեմը չի հաղթահարել»,- նշեց Ալեքսանյանը:

Պատգամավորն անդրադարձավ նաև Վարդենիսի դեպքերին՝ նշելով. «Վարդենիսի ձեր նշած ուժի ներկայացուցիչը 2018 թվականից դեռ անցնում է քրեական գործով, ինչը շատ հատուկ է այսօրվա ընդդիմադիրներին՝ պաշտոնական դիրքի չարաշահման և խոշոր չափերի յուրացումների մասով:

«Ինչ վերաբերում է Իջևանի ընտրություններին, Ալեքսանյանը նշեց, որ ՔՊ-ն այնտեղ հավաքել է 80 տոկոս, իսկ ՀՅԴ-ն իր հավաքած ձայների թվով ավելի մոտ է եղել անվավեր քվեաթերթիկներին, քան ՔՊ-ին:

Մանրամասները՝ տեսանյութում: