Վրաստանի դուրս գալով՝ «3+3» ձևաչափը դառնում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարթակ, որտեղ միջնորդը նաև Թուրքիան է․ Ռուբեն Սաֆրաստյան

Լուրեր

25.06.2026 | 21:15
ՌԴ մուտքի արգելք՝ քաղաքական հայացքների համա՞ր․ ինչ է առաջարկում Մարգարիտա Սիմոնյանը
25.06.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ում անկայունության հրահրման ճանապարհով, չհաջողվեց ապալեգիտիմացնել ընտրության արդյունքները․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 20:46
ԿԿՀ-ն Տիգրան Խզմալյանին տուգանել է 200 հազար դրամով
25.06.2026 | 20:31
Քարոզարշավի «գինը»․ ինչքան են ծախսել քաղաքական ուժերն ու ինչ «նվերներ» են ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
25.06.2026 | 20:25
Առաջադրվել եմ ԱԺ փոխնախագահի պաշտոնում. Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 20:13
Ընտրական ցենզ սահմանելու փոփոխություններն օրինական ու սահմանադրական չեն․ Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 20:01
Եթե ՍԴ-ն մերժի մեր հայցը, ԲՀԿ-ն հակասահմանադրական քայլերի չի գնա, կգործենք միայն օրենքի շրջանակում. Արման Աբովյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:48
Ալեն Սիմոնյանը հեռացավ առանց հարցերի պատասխանելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:48
Ինչո՞ւ է ՔՊ-ն ուզում ընտրական ցենզ սահմանել արտահերթ նիստում․ պարզաբանում է Հասմիկ Հակոբյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:40
ԵԽԽՎ-ն Վրաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ քննադատական բանաձև է ընդունել
25.06.2026 | 19:29
Քաղաքական որոշումը կայացված է. Ռուբեն Ռուբինյանը` ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:18
Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԱԺ նախագահի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:13
ՔՊ նիստն ավարտվեց, ինչ որոշում է կայացվել. ՈՒՂԻՂ
25.06.2026 | 19:08
Դավիթ Համբարձումյանի գործը ուղարկվեց նոր քննության․ նա ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:00
Պոպուլիզմ չէ՛ «Սամվել Կարապետյան՝ վարչապետ» թեզը, լուրջ գիտատեսական ուսումնասիրություններ կային, որ ՔՊ-ն չի հաղթելու․ Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«3+3»-ի իրականացումն ինձ մոտ հարցեր է առաջացնում ձևաչափից Վրաստանի՝ դրան չմիանալու մասին հայտարարությունից հետո։ Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը՝ խոսելով վաղը Մոսկվայում կայանալիք «3+3» ձևաչափի առաջին հանդիպման մասին։

«Երբ Հարավային Կովկասի երկրներից Վրաստանը չի մասնակցում, մնում են Հայաստանն ու Ադրբեջանը, ստացվում է, որ դա հարթակ է դառնալու Հայաստանի և նրա նկատմամբ ագրեսիվ տրամադրված Ադրբեջանի հետ հարաբերությունները քննարկելու համար։ Սա մի հարթակ է, որտեղ այդ ագրեսիվ Ադրբեջանին աջակցելու է Թուրքիան։ Ակնհայտ է, որ մենք թույլ դիրքերից ենք հանդես գալու»,- ասաց նա։

Սաֆրաստյանի խոսքով՝ մինչև հիմա Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում միջնորդի դերը ստանձնել էր Ռուսաստանը, սակայն այս ձևաչափի առկայության պայմաններում այդ միջնորդի դերն արդեն կիսելու է Թուրքիան՝ Ադրբեջանի դաշնակիցը։

Հիշեցնենք, որ վաղը Մոսկայում կայանալու է «3+3» ձևաչափով փոխարտգործնախարարների հանդիպումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում հայտարարել էր, որ Հայաստանը կմասնակցի «3+3» ձևաչափով նախնական հանդիպմանը։

«Դեկտեմբերի 10-ին կանցկացվի աշխատանքային այդ խմբի նախնական նիստը՝ «3+3» կամ, գուցե, «3+2» ձևաչափովմ։ Հայաստանը կմասնակցի փոխարտգործնախարարի մակարդակով, քանի որ հանդիպումը նախատեսված է հենց այդ մակարդակով»,- ասել էր Փաշինյանը։

Հիշեցնենք նաև, որ «3+3» ձևաչափը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկն է։ Այն Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի մասնակցություն է նախատեսում։

Աշխարհաքաղաքական առումով, ըստ Ռուբեն Սաֆրաստյանի, Թուրքիայի կողմից նախաձեռնած «3+3» ձևաչափը նպատակ ունի բարձրացնել Անկարայի դերը տարածաշրջանում։

«Մինչև վերջին Արցախյան պատերազմը Ռուսաստանը թույլ չէր տալիս, որ Թուրքիան որևէ ազդեցություն ունենա այստեղ։ Հիմա այն դարձել է այստեղ կարևոր հարցերը քննարկողներից մեկը։ Իսկ նրա վերջնական նպատակը, ես համոզված եմ դրանում, Հարավային Կովկասը իր մենաշնորհային ազդեցության գոտին դարձնելն է, Ռուսաստանին այստեղից դուրս մղելը»,- ասաց նա՝ նշելով, որ մոտ ապագայում դժվար թե հասնի դրան, բայց իր հեռահար ստրատեգիական նպատակը դա է։

Թուրքագետի խոսքով՝ «3+3» ձևաչափը չի ծառայելու իր նպատակին․ այն տնտեսական խնդիրներ չի լուծելու, առաջին հերթին՝ Անկարայի տարածաշրջանային ամբիցիաներն իրագործելու, քաղաքական հարցեր լուծելու համար է։

«Ռուսաստանն էլ է ցանկանում, որ այս ձևաչափը գործի։ Նա բավականին քաղաքական մենաշնորհ է այստեղ կորցրել պատերազմից հետո։ Աղդամում ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի բացումն արդեն նշան էր այն բանի, որ զիջում է իր դիրքերը Թուրքիային։ Դա, ի վերջո, Մոսկվայի ազդեցության գոտին էր։ Բայց ինչո՞ւ է Ռուսաստանը համաձայն․ որովհետև այն Արևմուտքն է դուրս թողնում»,- ասաց նա։

Միևնույն ժամանակ, Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց, որ Թուրքիան էլ այստեղ երկակի խաղ է խաղում։

«Թուրքիան մաս է կազմում Արևմուտքի, շատ հավատարիմ դաշնակից է, ՆԱՏՕ-ի անդամ է։ Ռուսաստանին ասում է՝ «այս նախաձեռնությամբ մենք Արևմուտքին թույլ չենք տալիս, որ գա այս տարածաշրջան»։ Իսկ Արևմուտքին ասում է՝ «ես ձեր մասն եմ կազմում և այդ ձևաչափում էլ կամ, իմ միջոցով կպահեք ձեր ազդեցությունն այստեղ»։ Այս խաղով նա երկու կողմերից էլ դիվիդենտներ է շահելու»,- ասաց նա։

Անդրադառնալով Արևմուտքի, հատկապես՝ ԱՄՆ-ի կողմից «3+3» ձևաչափի վերաբերյալ անընդհատ հնչող դժգոհություններին՝ ակադեմիկոսը նշեց, որ Վաշինգտոնի՝ ձևաչափի կայացմանը խոչընդոտող քայլերն արդեն նկատելի են։ Նա այս համատեքստում մատնանշեց Վրաստանի՝ ձևաչափին մասնացելուց հրաժարվելը։

«Ես համոզված եմ՝ Վրաստանն ամերիկացիների հետ խորհրակցեց և արդյունքում վերջնականապես հրաժարվեց մասակցել։ Իսկ եթե Վրաստանը չի մասնակցում, չի կարելի ձևաչափը լիարժեք համարել։ Այն առավել շատ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները կարգավորող մի բան է ստացվում»,- ասաց նա։

Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի՝ Հայաստանն էլ չի հրաժարվում այս ձևաչափից, քանի որ իր դաշնակից Ռուսաստանն է կողմ դրան։

«Երբ Վրաստանը հրաժարվեց, մեծ հարված հարցրեց ձևաչափին։ Եթե Հայաստանն էլ հրաժարվի, այդ ձևաչափը չի լինի։ Հայաստանն իր համաձայնությունը տվել է՝ պայմանով, որ չքննարկվեն հարցեր, որոնք ԵԱՀԿ Մինսկ խմբի ձևաչափում են քննարկվում։ Իր համաձայնությունն էլ տվել է Ռուսաստանի հետ խորհրդակցությունների արդյունքում։ Չեմ կարծում, որ այստեղ լուրջ հարցեր քննարկվեն։ Այս պահի իմ ընկալումների համաձայն՝ հիմա այդ ձևաչափում ամեն մեկը մի խաղն է խաղում»,- եզրափակեց Ռուբեն Սաֆաստյանը։

Հռիփսիմե Հովհաննիսյան