Ո՞ր քաղաքական ուժերը կկառավարեն Արթիկը, Ախուրյանը, Ամասիան և Աշոցքը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ տեղի ունեցան Շիրակի մարզի չորս խոշորացվող համայնքներում՝ Արթիկում, Ախուրյանում, Ամասիայում և Աշոցքում։

4 համայնքներում էլ ձայների քանակով առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էր սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից պաշտոնական արդյունքները դեռ չհրապարակած ու մանդատները չստացած, քաղաքական ուժերն արդեն իսկ հայտարարել են միավորվելու ու համատեղ կառավարելու մասին։

Այսպես՝ խոշորացված Արթիկում, որտեղ միավորվել են 23 գյուղական համայնքներ ու Արթիկ քաղաքը, կոալիցիա են կազմել ՔՊ-ն ու Սամվել Բաբայանի հիմնած «Ազատական» կուսակցությունը։

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Ազատական» կուսակցության Արթիկի համայնքապետի թեկնածու Արտակ Հարությունյանը՝ մանրամասնելով, որ դա բխում է համայնքի շահերից և ՔՊ-ի հետ կա նախնական պայմանավորվածություն՝ պաշտոնները բաշխելու շուրջ։ «Ազատական» կուսակցությունը կստանա 3 մանդատ։

Համայանքապետը կընտրվի 11 մանդատ ստացող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, որի թեկնածուն գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկ Անանիկ Ոսկանյանն է՝ Պեմզաշեն համայնքի ղեկավարը, իսկ համայնքապետի տեղակալ կնշանակվի Արտակ Հարությունյանը, որն Արթիկի փոխքաղաքապետն էր։ Ընտրություններին մասնակցած վեց ուժերն էլ կհամալրեն Արթիկի ավագանու կազմը։

Նախնական հաշվարկներով՝ Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի գլխավորած «Միասնական Արթիկ» դաշինքը կստանա վեց մանդատ, Արման Բաբաջանյանի հիմնած «Հանուն Հանրապետության» Ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցությունը՝ 4 մանդատ, ՀՅԴ-ն՝ 2 մանդատ, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 1 մանդատ։

Ախուրյանում և Ամասիա խոշորացվող համայնքներում, սակայն, ՔՊ-ն դուրս է մնում իշխանությունից։

Ախուրյանում թեև ձայների քանակով առաջատարը դարձյալ ՔՊ-ն է, սակայն կոալիցիա կազմելու մասին հուշագիր են ստորագրել «Ախուրյան» և «Հաղթանակ» ընդդիմադիր դաշինքները, որոնց համայնքապետերի թեկնածուները դաշնակցականներ են՝ Արծրուն Իգիթյանը՝ Ախուրյանի երկարամյա համայնքապետը և Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը։ Նրանք, կոալիցիա կազմելով, կունենան 14 մանդատ, ՔՊ-ն կստանա 13 մանդատ է։ ՔՊ-ի թեկնածուն Առափի համայնքի 31 տարվա գյուղապետ Ալբերտ Այվազյանն է։

Համատեղ իշխանություն ձևավորելու մասին հայտարարությամբ երեկ ուշ երեկոյան հանդես եկան նաև Ամասիա խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցած երկու ուժեր՝ «Արփի Ամասիա» դաշինքը և «Հանրապետական» կուսակցությունը։
Այս համայնքում ՔՊ-ն ու «Արփի Ամասիա» դաշինքը ստանալու են հավասար քանակով մանդատներ, յուրաքանչյուրը՝ վեց մանդատ, իսկ «Հանրապետական» կուսակցությունը՝ 3 մանդատ։

«Արփի Ամասիա» դաշինքը գլխավորում է Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը, իսկ «Հանրապետական» կուսակցությունը՝ նրա տեղակալը՝ Արթուր Մկրտումյանը։

Աշոցք խոշորացվող համայնքում, որտեղ ՏԻՄ ընտրություններին մասնակցել են երկու քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, ՔՊ-ն իր ստացած ձայների քանակով միանձյա կարող է ստանձնել կառավարման ղեկը։ Աշոցքի համայնքապետը կլինի Կարեն Մանուկյանը՝ Աշոցք խոշորացված համայնքի ղեկավարը. նա ընտրապայքարի մեջ էր Գոգհովիտ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Վարուժան Հարությունյանի հետ։

Արմիկ Մովսիսյան