Չնայած լիրայի արժեզրկմանն ու ճգնաժամին՝ Էրդողանը թուրքերին համբերության կոչ է արել և խնդրել վստահել իր նոր տնտեսական մոդելին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրք ժողովուրդը պետք է համբերատար լինի ու վստահի կառավարության նոր տնտեսական մոդելին, որում նա առաջնահերթությունը տվել է ցածր տոկոսադրույքներով տնտեսական աճին, գրում է Duvar-ը։

Լիրայի արժեզրկումը պայմանավորված է ագրեսիվ դրամավարկային քաղաքականության թուլացմամբ, որը տնտեսագետներն ու ընդդիմադիրները անվանում են անխոհեմ։ Նախորդ ամիս գնաճը հասել է 3 տարվա առավելագույն մակարդակին՝ 21,3%-ի:

Կառավարության նիստից հետո Էրդողանն ասել է, որ Թուրքիայում գների աճը պայմանավորված է ագահությամբ ու ներկրման գներով՝ հավելելով, որ ինքը թույլ չի տա «մեծ հանցագործություն» ՝որևէ ինստիտուտում պահեստավորումները։

«Մեր նպատակն է տևական բարգավաճումը, տևական կայունությունը։ Գինը, որ մենք հիմա վճարում ենք, արդարացնում է այն, ինչ ձեռք ենք բերելու»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը նաև հայտարարել է, որ ֆինանսական շուկայի անկայունությունը, ի վերջո, դադարելու է, և թանկացումները, որ բխում են էներգիայի թանկացումից, շուտով կկայունանան։ Նա արտարժույթ ունեցող թուրքերին կոչ է արել օգտվել իր նոր տնտեսական մոդելի հնարավորություններից։

Հավելենք, որ Թուրքիայում լիրայի արժեզրկումն ու տնտեսական ճգնաժամը սոցիալական մեծ լարվածություն են առաջացրել բնակչության շրջանում։

Էմմա Չոբանյան