«Օմիկրոն» շտամը կարող է ավելի մեղմ լինել, քան «դելտա-ն. ԱՀԿ ղեկավար

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Վաղ տվյալները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը կարող է ավելի հեշտությամբ վարակել այն մարդկանց, որոնք նախկինում արդեն վարակվել են կամ պատվաստվել, քան նախորդ տարբերակները, բայց կարող է նաև հիվանդության ավելի մեղմ ընթացք առաջացնել։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, գրում է Al Jazeera-ն:

«Հարավային Աֆրիկայից ստացված տվյալները վկայում են «օմիկրոն»-ով կրկնակի վարակվելու ռիսկի մեծացման մասին»,- լրագրողներին ասել է ԱՀԿ ղեկավարը՝ հավելելով, որ կան նաև որոշ ապացույցներ, որ «օմիկրոն»-ն ավելի մեղմ հիվանդություն է առաջացնում, քան «դելտա»-ն:

Նա, սակայն, ընդգծել է, որ ավելի շատ տվյալներ են անհրաժեշտ՝ նախքան հաստատուն եզրակացություններ անելը, և հորդորել է երկրներին ամենուր ուժեղացնել հսկողությունը՝ օգնելու ավելի հստակ պատկերացում կազմել, թե ինչպես է «օմիկրոն»-ն իրեն դրսևորում:

Հուսադրող գնահատականները եղան այն ժամանակ, երբ գլոբալ մտահոգությունն աճեց խիստ մուտացիայի ենթարկված տարբերակի վերաբերյալ, որը տասնյակ ազգերի ստիպեց կրկին սահմանային սահմանափակումներ կիրառել և բարձրացրել տնտեսության վրա բացասական ազդեցություն ունեցող արգելափակումներին վերադառնալու հնարավորությունը:

Նույնիսկ եթե պարզվի, որ «օմիկրոն»-ն ավելի քիչ ծանր հիվանդություն է առաջացնում, Թեդրոսը նախազգուշացրել է վիրուսի դեմ զգոնությունը թուլացնելու վտանգի մասին:

«Հիմա ցանկացած ինքնագոհություն կարժենա կյանքեր»,- զգուշացրել է նա:

Տաթև Ֆռանգյան