Համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել 18-ամյա զինծառայող․ վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
Հասարակություն
09.12.2021 | 09:38Դեկտեմբերի 8-ին, ժամը 23։50-ի սահմաններում, նախնական տվյալով՝ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Սենիկ Արթուրի Սահակյանը (ծնվ. 2003թ.)։ Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։