Ի՞նչ եք գոռում․ Ղարաբաղը ծախողներն ասում են՝ Ղարաբաղը հանձնեցին․ Փաշինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դուք հրապարակում հայտարարել էիք՝ կա՛մ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա: ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հիշեցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

Պատգամավորը հարց ուղղեց Փաշինայնին. «Արդյո՞ք ուժի մեջ է այդ հայտարարությունը, թե՞ եթե ձեզ հնարավորություն ընձեռվի իրավիճակը մեղմելու համար գոնե ձեր թիմակիցներից մեկին փոխանցել վարչապետի պաշտոնը, օրինակ՝ Ալեն Սիմոնյանին, Արարատ Միրզոյանին, Սուրեն Պապիկյանին, հնարավո՞ր է անեք այդպես»:

«Ես հրաժարական մեկ անգամ տվել եմ , եթե հրաժարական չտայի, դուք էլ, Տիկին Մկրտչյանի հետ, հիմա Բաղրամյանում քյաբաբ անելիս կլինեիք, դուք իմ հրաժարականի շնորհիվ եք այստեղ, եթե հրաժարական չտայի, ամբողջ կազմով այստեղ չէիք լինի»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը մի շարք մեղադրանքներ հնչեցրեց ընդդիմության հասցեին՝ ընդգծելով, որ ԼՂ հարցով ինքը բանակցային վատ ժառանգություն է ստացել:

«2018թ-ին ստացած բանակցային բովանդակությամբ՝ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չգտնվելու որևէ նույնիսկ տեսական հնարավորություն չի եղել, սա ձեր իշխանությունն է բերել, եթե սա դավաճանություն է, ապա դավաճանների իշխանությունը դուք եք:

Դուք բանակը թալանել եք, երկիրը թալանել եք, ԱԹՍ-ների մասին եք խոսում, ձեր ՊՆ նախարարն էր ասում, «կանսերվի կոկոշները» կախեք դիրքերում, որ ադրբեջանցին մոտենա՝ իմանաք. ձեր խմբակցության ղեկավար հայտարարությունն է սա»,- նշեց Փաշինյանը և հավելեց՝2016թ-ի դրությամբ՝ բանակցային գործընթացում տեղի է ունեցել աղետ և Ղարաբաղը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական և տեսական բոլոր հնարավորությունները:

«Սա ձեր իշխանության ժառանգությունն է, և սա կապացուցեմ ցանկացած տեղում»,- նշեց Փաշինյանը:

Ընդդիմադիր պատգամավորները տեղից սկսեցին աղմկել:

«Ի՞նչ եք գոռում… Ղարաբաղը ծախողներն եկել ասում են՝ Ղարաբաղը հանձնեցին․Ղարաբաղը հանձնածներն այստեղ նստած են»,- նշեց վարչապետը՝ մատնացույց անելով նախկին իշխանության ներկայացուցիչներին:

Մանրամասները՝ տեսանյութում: