Ավարտվել է Արմավիրի մարզում կատարված խուլիգանության գործի նախաքննությունը

Լուրեր

11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Էջմիածին քաղաքի 50-ամյա բնակչի և նրա որդու կողմից կատարված խուլիգանության դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021թ. հուլիսի 28-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող 50-ամյա տղամարդը գնացել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժնի Էջմիածնի բաժանմունք՝ իր վերաբերյալ հարուցված վարույթների վերաբերյալ տեղեկություններ ստանալու: Հարկադիր կատարողները նրան ուղղորդել են արագ սպասարկման սենյակ՝ անհրաժեշտ տեղեկատվությունն ավելի արագ ստանալու նկատառումով: Այնուհետև վերջինս, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, սկսել է հայհոյանքներ հնչեցնել հարկադիր կատարողների հասցեին, որից հետո վերջիններս բաժանմունքից դուրս են հրավիրել նրան:

Նշված միջադեպից երկու օր հետո՝ հուլիսի 30-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, 50-ամյա տղամարդը, նրա որդին, եղբայրը և փեսան մտել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վերոնշյալ բաժանմունք, որտեղ 50-ամյա տղամարդը և որդին, դրսևորելով հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք, հայհոյել և հարվածներ են հասցրել բաժանմունքի պետի մարմնի տարբեր հատվածներին: Այնուհետև հասկանալով, որ բաժանմունքի աշխատակիցները զանգահարել են ոստիկանություն՝ դիմել են փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 50-ամյա տղամարդուն և նրա որդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկդելու միջնորդությամբ, որղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին: