Փայլանը հարցեր է ուղղել թուրք նախարարին Էրզրումի պատմական հայկական Սուրբ Մինաս եկեղեցու մասին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը հարցապնդում է արել Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Նուրի Էրսոյին Թուրքիայի Էրզրում (Կարին) նահանգի Գեզ գյուղի հայկական Սուրբ Մինաս եկեղեցու պահպանության վերաբերյալ:

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, հայ պատգամավորը, հիշեցնելով, որ եկեղեցին մի քանի անգամ ենթարկվել է հարձակման, մի քանի հարց է ուղղել թուրք նախարարին:

Մասնավորապես Փայլանը հետաքրքրվել է, թե ինչու պետությունը չի ձեռնարկում համապատասխան միջոցներ, եկեղեցու պահպանման առումով:

Փայլանը հիշեցրել է, որ եկեղեցու շրջակայքում ապօրինի շինարարություն է իրականացվել, որի հետևանքով եկեղեցին շրջափակման մեջ է հայտնվել: Փայլանն իր դժգոհությունն է հայտնել, որ իշխանությունները որևէ կերպ չեն միջամտել այդ ամենին և հետևյալ հարցապնդումն արել:

«Արդյոք հայտնաբերվել են այն գանձագողերը, որոնք հարձակվել էին Սուրբ Մինաս եկեղեցու վրա, արդյո՞ք նրանց դեմ դատական գործ է բացվել, թե ոչ»,-ասել է Փայլանը:

Հիշեցնենք, որ 1790թ. կառուցված, այժմ կիսավեր վիճակում գտնվող եկեղեցին 2010-ին գրանցվել է որպես պատմական հուշարձան, ինչը ենթադրում է, որ շինությունը պետք է պահպանվեր պետության կողմից: