Բաքուն զբաղեցրեց Երևանի՞ տեղը․ Ադրբեջանը Իրանի տարածքով կստանա թուրքմենական գազ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանը, Ադրբեջանն ու Թուրքմենստանն Աշխաբադում կնքել են գազի տարանցման մասին եռակողմ համաձայնագիր։ Ժամանակին Իրանի և Թուրքմենստանի հետ գազի հարցով բանակցություններ վարում էր Հայաստանը։ Այդ բանակցությունները, սակայն, հաջողություն չունեցան, և հիմա Ադրբեջանը հասավ իր նպատակին։

«Համաձայնագրի հիման վրա՝ Իրանի տարածքով սվոպային եղանակով գազի տարանցում կիրականացվի դեպի Ադրբեջան տարբեր երկրներից, այդ թվում՝ Թուրքմենստանից։ Բանակցություններ են ընթանում նաև Կասպից ծովում նավթի հանքավայրերի համատեղ շահագործման շուրջ։ Հուսանք՝ առաջիկա շաբաթներում սրա շուրջ նույնպես կլինի համաձայնության ստորագրում»,- համաձայնագրի մասին ասել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին։

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը բացատրում է, որ հենց Ադրբեջանին այդ գազը պետք չէ, քանի որ գազ արտահանող երկիր է, ունի սեփական պաշարները։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանի տարանցման հնարավորություններն այնքան մեծ են, որ եղած գազն արտահանման համար չի բավականացնում։ Խոսքը TAP-TANAP գազատարների մասին է, որոնք գնում են դեպի Եվրոպա։ Ըստ մասնագետի՝ Ադրբեջանը թուրքմենական գազը տարանցելու է հենց այդ գազատարներով։

Հովհաննիսյանը բացատրում է, որ Թուրքմենստանից Ադրբեջան գազ հասցնելու համար Կասպից ծովի հատակով նոր խողովակաշար անցկացնելը շատ թանկ կնստեր։ Այդ է պատճառը, որ որոշվել է կիրառել սվոպային եղանակը։

Դա նշանակում է, որ Թուրքմենստանը գազ կմատակարարի Իրանի արևելյան շրջաններին, փոխարենը Իրանը իր արևմտյան շրջաններից գազ կփոխանցի Ադրբեջանին։ Կիրականացվի փոխանակում, որն ընդունված տարբերակ է գազի տարանցման հարցերում։

Իրանագետ Գարիկ Միսակյանը հաստատում է, որ իրանական կողմն այս գործարքն արդարացնում է հենց իր արևելյան շրջանները գազով ապահովելու համար։ Սակայն, ըստ Միսակյանի, այս գործարքի արդյունքում գազը Եվրոպա չի հասնի։

«Այն, ամենայն հավանականությամբ, տեղափոխվելու է դեպի Նախիջևան, այլ ոչ թե Ադրբեջանական Հանրապետության հիմնական տարածք։ Այսինքն, սա նաև աշխարհաքաղաքական առումով այնքան էլ մեծ կարևորություն չունի»,- նշում է Միսակյանը։

Հայաստանը 2017 թվականին բանակցում էր եռակողմ նույնպիսի ձևաչափով Թուրքմենստանից Իրանի տարածքով Հայաստան գազի մատակարարումների վերաբերյալ։

«Մենք շահագրգռված ենք զարգացնելու Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ տնտեսական փոխգործակցությունը: Հնարավորություն ունենք ավելացնելու մեր երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալի աճը, և 2017 թվականի աշխատանքային առաջին օրվա այս հանդիպումը վկայում է մեր համագործակցությանը տրվող կարևորության մասին»,- Հայաստանում Իրանի դեսպանին ընդունելիս ասել էր Հայաստանի այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանը։

Հայաստանի ԱԳՆ-ի կայքում մինչ օրս նշված է, որ Թուրքմենստան-Իրան-Հայաստան գազի սվոպային փոխանակման ծրագիրը դեռ քննարկումների փուլում է։ Նույնպիսի քննարկումներ, ի դեպ, եղել են  նաև նախկինում, սակայն բեկում չի եղել։

Իրանագետ Գարիկ Միսակյանը բացատրում է, որ թեև նույնիսկ այս հարցում հայկական կողմի ջանքերը բավարար չեն, իրանական կողմից կա նպատակադրում՝ ավելի լայն օրակարգ ունենալ Հայաստանի հետ։ Նույնը չի կարելի ասել Իրան-Ադրբեջան հարաբերությունների մասին։ Իրանագետի խոսքով՝ չնայած թվացյալ ջերմացմանը, Իրանը դեռ հետ չի քաշել իր զորքերը Ադրբեջանի սահմանից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան