Ադրբեջանցիները Իշխանասարը լքել են Սոչիում կայացած հանդիպման, թե՞ ցրտի արդյունքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Այսօր վաղ առավոտից տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանական զինուժը հեռացել է Իշխանասարի հատվածում օկուպացրած հայկական տարածքից: Այս լուրը նախ սկսեց շրջանառվել սոցիալական ցանցերում, ապա հաստատեց Իշխանասար գյուղի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը:

Իշխանասարը Սիսիան խոշորացված համայնքի բնակավայրերից է: Սիսիանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը ևս Factor TV-ի հետ զրույցում չհերքեց ադրբեջանցիների հետ քաշվելու մասին տեղեկությունները: Հակոբջանյանը, սակայն, փոքր-ինչ այլ կերպ ներկայացրեց եղելությունը. «Պոստերը դեռ չէ, բայց զենք-զինամթերքով, զինտեխնիկայով հեռացրել են, պոստերից գնալն էլ ընթացքի մեջ է: Երեկվանից թեթևացրել են զորքերը, չեմ կարող ասել, թե քանի հոգի է գնացել»:

Հիշեցնենք՝ այս տարվա մայիսի 12-ից Ադրբեջանը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի տարբեր ուղղություներով ներխուժել էր Հայաստանի սուվերեն տարածք: Չնայած դրան՝ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու փորձեր չէին եղել մինչև նոյեմբերի 16-ը, երբ հերթական սրացումն ուղեկցվեց ռազմական տեխնիկայի տեղաշարժով, կիրառվեց անգամ հրետանի, երկու կողմից եղան զոհեր, դիրքային փոփոխություններ։ Հայկական կողմը, բացի երկու դիրքի կորուստը, ունեցավ նաև վեց զոհ և, Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ, չճշտված տեղեկություններով՝ գերեվարվեց 32 զինծառայող:

Ի վերջո՝ ի՞նչ է տեղի ունեցել այսօր Իշխանասարում: Ազգային ժողով ժամանած պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը նախընտրեց չպատասխանել Ադրբեջանի զորքերի նահանջի տեղեկությունների վերաբերյալ հարցերին:

Կենտրոնական իշխանության որևէ օղակ այսօր ադրբեջանական զինուժի՝ Իշխանասարից հեռանալու մասին տեղեկություններին պատասխանելու պատրաստակամություն չէր հայտնում: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում տարակուսեց, թե ինչու այդ հարցերը չեն ուղղվել Սուրեն Պապիկյանի տեղակալին: Անդրանիկ Քոչարյանը թեև այս տեղեկությունները չի հաստատում, բայց պնդում է, որ այլ ուղղություններով ևս Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական զինված ուժերը պետք է հետ քաշվեն։ Իշխանության ներկայացուցչի այս վստահությունն ինչո՞վ էր պայմանավորված՝ չպարզաբանվեց, սակայն նա, միաժամանակ, մեկ այլ ուշագրավ հայտարարություն արեց, որի մասին հանրության լայն շրջանակներ տեղյակ չէին:

Ադրբեջանական զինված ուժերի՝ Իշխանասարի ուղղությամբ հետ քաշվելու լուրերը հաջորդում են Սոչիում տեղի ունեցած Փաշինյան-Պուտին-Ալիև բանակցություններին և նախորդում Բրյուսելում դեկտեմբերի 15-ին կայանալիք Փաշինյան-Ալիև դեմ առ դեմ հանդիպմանը։ Իշխանականները չեն մեկնաբանում նաև այս համընկնումները:

Փորձագիտական շրջանակները, սակայն, չեն կիսում իշխանության ներկայացուցիչների այն տեսակետը, թե Ադրբեջանը նահանջում է Իշխանասարից: Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն ադրբեջանական կողմի ենթադրյալ նահանջի վերաբերյալ հետևյալ տեսակետն ունի․ «Ես չեմ կիսում այն լավատեսությունը, որ Ադրբեջանը նահանջում է Իշխանասարից, և դա ինչ-որ մեծ քայլ է ընդառաջ ՀՀ-ին: Մենք պետք է հասկանանք, որ ձմռան պայմաններում Իշխանասարում դիրքեր պահելը ծանր բան է: Սա կարող է լինել պատճառը»:

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանն էլ կարծում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը բրյուսելյան հանդիպումից առաջ փոխում է ռազմավարությունը: Փորձագետի խոսքով՝ Բաքվի մարտավարությունն է՝ ստանալ միջանցք, առավելագույնը՝ Թուրքիայի և նվազագույնը՝ Ռուսաստանի վերահսկողությամբ:

Այսօր ամբողջ օրվա ընթացքում Հայաստանի պաշտպանական գերատեսչությունն այդպես էլ հստակ տեղեկություն չտրամադրեց Իշխանասարում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ հանրությանը թողնելով անորոշության մեջ: Պաշտպանության նախարարությունը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց ադրբեջանական ուժերի հետքաշման տեղեկությունը, միաժամանակ՝ կոչ անելով հետևել միայն պաշտոնական լրահոսին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան