Մայիսին սեղանին դրված փաստաթուղթը պատրաստ էի ստորագրել․ ներքաղաքական աղմուկի պատճառով խափանվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

«Բալանսի առումով ոչ մի բան չի փոխվել։ Կան ներխուժված հատվածներ, որոնցում մենք և ադրբեջանցիները ունենք դիրքեր։ Նախկինում էլ ունեինք, հիմա էլ ունենք։ Այս ընթացքում դիրքերի բաշխվածությունը փոխվում է։ Մենք ենք գնում ուրիշ տեղ դիրք դնում, որի արդյունքում իրենց ինչ որ դիրքերի գոյությունը անիմաստ է դառնում, հանում են, տանում են ուրիշ տեղ են դնում՝ նույն տարածքի մեջ։ Ո՛չ ավելի խորացել են, ո՛չ էլ ավելի չեն խորացել»,- Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ ըստ էության առաջխաղացում չկա, կա պարզապես դիրքային փոփոխություններ՝ նույն տարածքում:

Փաշինյանը հավելեց, որ նախկինում էլ մենք նման իրավիճակ ունեցել ենք և ունենք. «Քանի դեռ այդ հարցերը կան, միջազգային հանրությունը դա դիտում է որպես լարվածության աղբյուր և ակնկալիք ունի, որ կողմերը հարցը քննարկեն, լուծման բանաձևերը կգտնեն ու կդնեն ռելսերի վրա, իրենք էլ ընդունում ու ընկալում են միջազգային հանրության այդ ուղերձը»։

Փաշինյանի խոսքով՝ հարցը մեկընդմիշտ փակելու համար միջազգային հանրությունը կոչ է անում սկսել դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը և կողմնորոշվել, թե ինչ մեթոդաբանությամբ ու ինչ իրավական հիմքերի վրա է տեղի ունենալու գործընթացը:

«Ինչքան էլ ծանր քննադատության արժանացա ժամանակին, այն փաստաթուղթը որ դրված է սեղանին, ես պատրաստվում եմ ստորագրել։ Ներքաղաքական աղմուկի պատճառով պրոցեսը խափանվեց։ Դրանից հետո երկու անգամ եղել է առաջարկներ՝ սկսելու և մենք համաձայնել ենք գործընթացը սկելու։ Այդտեղ գաղտնիք չկա»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ կառավարության ծրագրում ևս դեմարկացիայի և դելիմիտացիայի կարևորությունն ընդգծված է:

Մանրամասները՝ տեսանյութում: