«Պատերազմական իրավիճակ հայտարարենք․ էլ ո՞նց է լինում պատերազմը»․ Վիգեն Խաչատրյանը միասնության կոչ արեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
27.10.2026 | 20:30
10 գդալ շաքար՝ 1 շիշ էներգետիկում. թևեր տվող ըմպելիքի ու մրգային գոլորշու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 20:14
ՀՀ ընտրություններին ընդառաջ՝ հայկական տեղեկատվական դաշտը թիրախավորվել է ՌԴ-ի հետ կապ ունեցող պետական կառույցների կողմից․ զեկույց
27.10.2026 | 20:00
Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը կողմ էին Մեղրիով ճանապարհի բացմանը․ ահաբեկչությամբ կանխվեց դա՝ ՌԴ-ին ձեռնտու չէր․ Լևոն Բարխուդարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:45
Հոկտեմբերի 27-ից 27 տարի անց․ Ջհանգիրյանը կոչով դիմում է գլխավոր դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:35
COP17-ի 33 մլն դոլարի «հաշիվը»․ 45 մլն դրամով 90 վայրկյանանոց ռիլից մինչև 100 մլն-ի թարգմանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:25
«Փրկե՛նք Ամուլսարը, պահպանե՛նք կենսաբազմազանությունը»․ խաղաղ ակցիա COP17-ի Կապույտ գոտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հիմա Հայաստանին ուրանալը, դավաճանություն է: Ողջ հայ ժողովուրդը պետք է միաձուլվի, մոռանա բոլոր տարաձայնությունները: ԱԺ հայտարարությունների ժամին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

«Ես կողմ եմ, որ երկրում պատերազմական իրավիճակ հայտարարվի, էլ ո՞նց է լինում պատերազմը»,- նշեց պատգամավորը:

Վիգեն խաչատրյանը հավելեց, որ ցանկացած պետություն ունի իր անվտանգային բարձիկները՝ մեր պետությունը երկու անվտանգային բարձիկ ունի՝ Ռուսաստան ու ՀԱՊԿ-ը։

«Եթե չեն աշխատի այդ բարձիկները, պետք է հրաժարվենք այդ բարձիկներից: Մենք ժամանակ չունենք, թող իրենք մտածեն։ Պարտավորությունը մենք չենք ստանձնել, իրենք են ստանձնել պարտավորություն։ Ռուսաստանը պարտավորություն է ստանձնել, թող մտածի՝ կատարում է, թե չէ։ Ռուսաստանի նախագահը ստորագրել է, թող հաշիվ տա իրեն, իր ստորագրությունը հարգող կա՞, թե չկա՝ ի դեմս Ադրբեջանի լկտի ու ֆաշիստ ղեկավարի։ Ինչքա՞ն մենք պիտի այսպես նեյնիմներ անենք։ Ես չեմ կարծում, որ մենք ճարահատյալ վիճակում ենք, երկու տարի է՝ քաղաքականություն է դրսից պարտադրվում Հայաստանի ներքին ուժերի միջոցով՝ անկառավարելիության քաոս ստեղծել Հայաստանում։ Չստացվեց, չի էլ ստացվելու։ Հիմա ամենավտանգավորը կառավարելիության քաոսն է, որը մենք պիտի բացառենք։ Եվ ես վստահ ասում եմ՝ մեր ժողովուրդը խառնվելու ոչինչ չունի, ծանր իրավիճակ է, բայց սա այն պահն է, երբ հայ ազգը պիտի միավորվի։ 1920 թվականի պատմությունը նորից ուզում են մեր վզին փաթաթել, չի ստացվելու։ Սա նոր չէ մեզ համար՝ որպես ազգ, տեսել ենք էս ամենը։ Եվ հիմա մենք պատմությունից պետք է դասեր քաղենք ու վերջնական հասկանանք՝ մենք ի զորու ենք մեր շահերը պաշտպանել, մենք պարտավոր ենք անվտանգության բարձիկներ ունենալ։ Թող այդ անվտանգության բարձիկի կողմերը մտածեն՝ իրենք այդ բարձիկի դերում են, թե՞ ծակած փուչիկ»,- հայտարարեց Վիգեն Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: