Պահանջում ենք դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին․ ԱԺԲ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ադրբեջանի Հանրապետությունը 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո շարունակում է պարբերական ալիքներով ագրեսիայի ակտեր կատարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ զավթելով տարածքներ, վերահսկողություն հաստատելով ռազմավարական ճանապարհների վրա, սպանելով ու գերեվարելով ՀՀ Զինված ուժերի զինծառայողներին:

Այսօր Ադրբեջանի Հանրապետությունն սկսել է հերթական և, պատերազմից հետո ամենալայնածավալ, հարձակումը, մինչդեռ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ընդամենը համաձայնվում է նրա զավթումների հետ և արդարացնում ու լեգիտիմացնում է դրանց արդյունքները:

Միևնույն ժամանակ հերթական անգամ արձանագրում ենք, որ ՀԱՊԿ-ը և Ռուսաստանի Դաշնությունն առնվազն չեն կատարում իրենց  դաշնակցային պարտականությունները:

Վերը նշվածի հաշվառմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարությանը ևս մեկ անգամ հիշեցնելով ազգային իշխանության հաստատումից հետո իր անխուսափելի պատասխանատվության մասին, պահանջում ենք անհապաղ կերպով դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի Հանրապետության ագրեսիան դադարեցնելու, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ՄԱԿ-ի կանոնադրությանն ու միջազգային իրավունքի այլ կարգավորումներին համապատասխան տարածաշրջանում միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը վերականգնելու հարցով»: