Մեր միասնականությունից է կախված՝ ԶՈՒ-ն կմնա մենա՞կ, թե՞ կլինենք ԶՈՒ-ին ենթակա մարմին․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Մարդկային կյանքերի խնդիրն ամենակարևորն է. այսօրվա իրավիճակը բոլորիս պահում է լարվածության մեջ, և առաջին հերթին Զինված ուժերին: Այս մասին ԱԺ նիստում նշեց ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը կոչով դիմեց ՀԱՊԿ-ին՝ նշելով. «Մենք, այնուամենայնիվ, ՀԱՊԿ հիմնադիր անդամ ենք, անկախ նրանից՝ կազմակերության մեջ ինչ պետություններ են ընդգրկված։ Այնտեղ հիմնական ընդգրկված և մեր ռազմավարական գործընկերը դա Ռուսաստանի Դաշնությունն է, որը լինելով ՀԱՊԿ անդամ՝ ունի լիարժեք մեծ փաթեթ՝ ՀԱՊԿ անդամ պետության սահմաններում այսպիսի լարվածություններն իր գործողություններով կանխելու։ Այս պահի դրությամբ ոչ հայտարարություն ենք լսել, ոչ էլ հստակ գործիքակազմի կիրառման հնարավորություն։

Էլ չեմ ասում՝ մշտադիտարկման խնդիրը ամիսներ առաջ կախված է եղել ՀԱՊԿ առջև, որովհետև եթե մշտադիտարկման փուլը մենք իրականություն դարձրած լինեինք, կարծում եմ՝ երբեք Ադրբեջանը մեղադրանք չէր կարող ներկայացնել Հայաստանի զինված ուժերի նկատմամբ։

Ուզում եմ ասել՝ այսպես թե այնպես այս լարվածությունն էլ մենք կհաղթահարենք, և այստեղ մեր միասնականությունից է կախված՝ ԶՈՒ-ն միայնակ կմնա այսօրվա իրավիճակում, թե՞ մենք բոլորս իրոք բառիս բուն իմաստով կլինենք զինված ուժերին ենթակա մարմին։ Խոսքս վերաբերում է ՀԱՊԿ-ին, ես կարծում եմ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից կլինեն հայտարարություններ, բայց խնդիրը լուծվելու է մեր միակամությամբ և մեր միջազգային գործընկերների պարտականությունների կատարման տիրույթում»,- նշեց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ եթե Հայաստանը գտնվում է մի տիրույթում, որտեղ անվտանգության գործիքակազմ գոյություն ունի, այդ տիրույթն ունի պարտավորություններ. «Օր առաջ թող գոնե իրենց գնահատականներով կանխեն այս լարվածությունը։ Եթե այսօր լարվածությունը չկանխենք, ինքն ավելի մեծ ծավալներ կընդգրկի։ Մեծ ծավալները դրանք լրացուցիչ զոհեր են, իսկ զոհերը ցանկալի չեն։ Մենք պետք է պահպանենք հրադադարի ռեժիմը, որպեսզի կարողանանք տարածաշրջանը հեռու պահել ավելի մեծ ռազմական բնույթի ցնցումներից»։

Մանրամասները՝ տեսանյութում: