Դիրքեր ենք կորցնում, զինվորը հրահանգներ չի ստանում․ պատասխա՛ն պիտի տան, ոչ թե պաշտոնանկ արվեն․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ

-Պարո՛ն Սարգսյան, պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նրան կփոխարինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ Համարո՞ւմ եք համարժեք այս նշանակումը՝ հաշվի առնելով, որ Սուրեն Պապիկյանը զինվորական անցյալ չունի, զինվորական չէ։ 

-Ես, մեղմ ասած, Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունից հիացած չեմ ընդհանրապես։ Դժվարանում եմ այդտեղ պատճառահետևանքային որևէ կապ գտնել։ Հավանաբար, վարչապետը համարել է, որ այդ պաշտոնում իրեն պետք է ոչ թե զինվորական, այլ շատ վստահելի, հուսալի մարդ։ Ես այն կարծիքին չեմ, որ պատերազմական այս իրավիճակում խնդիրներն այդ կարգով պիտի լուծվեն, բայց սա էլ պաշտպանության չորրորդ նախարարն է, որը նշանակվում է՝ անկախ նրանից, որ մենք պատերազմի մեջ ենք եղել։ Չորս պաշտպանության նախարար փոխելն այս ընթացքում համարում եմ Հայաստանի համար շռայլություն, անկախ նրանից՝ պատերազմ եղել է, թե՝ ոչ։

-Մոռացաք նշել, որ գրեթե նույնքան էլ ԱԱԾ տնօրեն է փոխվել․․․

-ԱԱԾ տնօրեններին նույն կերպ, իսկ ՊՆ-ն՝ առավել ևս, որովհետև այստեղ հստակ նախարար է, և պիտի նայել, թե այս փոփոխությունների, խնդիրների արմատը որտե՞ղ է։ Իսկ, միգուցե, դրա արմատը Սահմանադրության մե՞ջ է։ Չէ՞ որ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը բարձրաձայնեց այդ մասին։ Մեր պարտության պատճառների մի մասն էլ այդտեղ է, որ այս նոր Սահմանադրությամբ պատերազմական իրավիճակներում գլխավոր որոշումներն իրականացնում է Գլխավոր շտաբի պետը։ Խառնաշփոթ է առաջացել։ Հիմա Հայաստանի սահմաններում տեղի ունեցողը պատերազմակա՞ն իրավիճակ է, թե՞ ոչ։ Այդ իրավիճակում որոշումները կայացնում է Արտակ Դավթյա՞նը, թե՞ արդեն պաշտոնաթող պաշտպանության նախարարը։ Սրանք խնդիրներ են, հարցեր, որոնց պիտի պատասխան տրվի։ Այս հարցերն օրենսդրական են, և ճիշտ կլինի՝ իշխանությունն անդրադառնա այս խնդրին։ Իրավիճակ է ստեղծվել, որի արդյունքում մենք դիրքեր ենք կորցնում, որ հայ զինվորն իր կանգնած դիրքերում կոնկրետ հրահանգներ չի ստանում ամենաքիչը, սա պիտի իշխանություններին հետևությունների տեղիք տար։ Դա ոչ միայն փոփոխությունների պիտի բերեր, այլև պետք է որոշ մարդկանց պատասխանատվության ենթարկեին։ Սա շատ լուրջ խնդիր է։ Այստեղ հայ զինվորի, հայկական բանակի արժանապատվության խնդիրն է առաջանում։

-Ստացվում է՝ ադրբեջանցիները քայլելով գալիս են և պահանջներ են ներկայացնում մեր զինծառայողներին։ Չորս դիրքի մասին է խոսք գնում, որ լքել են մեր զինծառայողները, ադրբեջանցիներ ևս այնտեղ չկան՝ ըստ ՀՀ ԱԽ-ի։ Որևէ դիմադրություն չի լինում հեռացման պահանջին։ Անհասկանալի է իրավիճակը, պարո՛ն Սարգսյան, սա քաղաքակա՞ն, թե՞ զինվորական իշխանության բացթողում կհամարեք, թե՞ տեղում զինծառայողներն են թերացել, որոնք էլ պիտի հրամաններ ստանային։ Մյուս կողմից՝ հիշում ենք արդեն նախկին նախարար Արշակ Կարապետյանի հրամանը, որ ադրբեջանցիների առաջանալու դեպքում պետք է զինծառայողները կրակ բացեն։ Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն այսօր ասաց՝ երեկ տեղի ունեցած առաջխաղացման արդյունքում է պաշտոնանակ արվել նախարարը։ Մի տեսակ խաթնաշփոթ իրավիճակ չի՞ առաջանում։

-Ձեր թվարկած բոլոր պատճառներն էլ կան։ Դուք թվարկեցիք այն պատճառները, որոնց հետևանքով կարող է նման բան լինել։ Ես համարում եմ, որ դրանք բոլորն էլ կան և համակարգային են։ Այստեղ համակարգային լուծում է պետք տալ։ Ի՞նչ է տեղի ունենում։ Ինչո՞ւ է Ադրբեջանը որոշել հենց հիմա ագրեսիվանալ։ Աշնան տաք օրերը թողեց, որոշեց ձմռանը առաջանալ, ինչո՞ւ։ Ի՞նչ ենք մենք արել, և ի՞նչ խնդիր է ինքը ուզում լուծել, որին մենք հակադրվել ենք, և որի պատճառով իրենք փորձում են առաջ գալ։ Դիրքային խժդժությունները եղել և լինելու են, իհարկե՝ դրանք չպետք է լինեն այս կարգի անպատիվ, պիտի լինի կարգուկանոն։ Այս դիրքային տեղաշարժերը լինելու են, որովհետև տեղի է ունեցել պատերազմ, որում մենք պարտվել ենք, դրա համար էլ սահմանային ճշգրտումներ են տեղի ունենում։ Եթե հաղթեինք, էլի տեղի էին ունենալու, բայց տեղի էր ունենալու Կիրովաբադում, և մենք էինք նույնն անելու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան