Նռնակ նետած հայ երիտասարդին ռուս խաղաղապահները, նախնական տեղեկություններով, կփոխանցեն հայկական կողմին

Լուրեր

27.10.2026 | 16:23
Թուրքիայում Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված ևս մեկ գործիչ է ձերբակալվել
27.10.2026 | 16:23
«Հայաստանը պատրա՞ստ է 1 միլիարդ դոլար մուծել»․ Ղազարյանը՝ Միրզոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:19
Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային
27.10.2026 | 16:16
Ադրբեջանին TRIPP-ով ոչինչ չենք տալիս, սահմանը բացում ենք փոխադարձաբար. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:14
Սենց էլ անորոշ վիճակ․ Միրզոյանը TRIPP-ի շուրջ խոսքը եզրափակեց անեկդոտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:12
99 տարվա պարտավորություն եք առաջարկում՝ առանց տնտեսական հաշվարկի․ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:05
ԵՊՀ երկու ամբիոնի վարիչ է ձերբակալվել․ ՀԿԿ
27.10.2026 | 16:00
Քյարքի-Տիգրանաշեն. ինչպես հայկական տարածքում գտնվող գյուղը դարձավ ադրբեջանական անկլավ
27.10.2026 | 15:54
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի զեկույցը՝ Ռուբեն Վարդանյանի դատավարության վերաբերյալ
27.10.2026 | 15:47
Եթե Ադրբեջանը ստանա TRIPP-ը, կարող է կորցնել խաղաղության պայմանագիր ստորագրելու մոտիվացիան․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 15:39
Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել Պուտինի հետ՝ ուկրաինական պատերազմը դադարեցնելու հարցով
27.10.2026 | 15:30
COP17․ ինչի շուրջ են երկրները համաձայնել, և ինչ հարցեր են դեռ վիճելի
27.10.2026 | 15:18
Ինգա Մանուչարյանը հաջող հանդիպում է անցկացրել Հունաստանում
27.10.2026 | 15:10
Միրզոյանը՝ ԵՏՄ-ից ՀՀ-ին հեռացնելու հիմքերի բացակայության մասին // Կաշառքի գործով զինկոմ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 15:06
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ռուս խաղաղապահները ձերբակալել են ադրբեջանցիների ուղղությամբ նռնակ նետած երիտասարդին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա նոյեմբերի 8-ին «Շուշիի տակ» կոչվող տեղանքում ադրբեջանցիների կողմից սպանված Մարտիկ Երեմյանի բարեկամն է։

Ստեփանակերտի բնակիչ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում  գրառում էր կատարել, որ պետք է կանգնել ձերբակալված հայ երիտասարդի կողքին՝ հանդես գալով բողոքի ակցիա սկսելու կոչով։

«Ես՝ որպես արցախցի, իմ պարտքն եմ համարում գնալ ու կանգնել մեր հայրենակցի կողքին։ Ժամը 13:00-ին կլինեմ ռուս խաղապահների նստավայրի դիմաց կանգնած»,- գրել էր նա։

Քիչ առաջ նույն օգտատերը գրառում է կատարել՝ հայտնելով, որ ադրբեջանցիների ուղղությամբ նռնակ նետած հայ երիտասարդին ռուս խաղաղապահները փոխանցում են հայկական կողմին։ «Քիչ առաջ ինձ հետ կապ հաստատեցին համապատասխան կառույցներից, և հայտնեցին, որ նռնակ նետած անձին ռուս խաղաղապահները փոխանցում են հայկական կողմին։ Կարծում եմ, էլ իմաստ չկա հավաքվելու»,- գրել էր նա։

Մենք փորձեցինք կապ հաստատել օգտատիրոջ հետ՝ հասկանալու համար, թե որտեղից նրան այդ տեղեկատվությունը, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

Նշենք, որ  կապ հաստատեցինք նաև Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ, սակայն վերջինս որևէ բան չհայտնեց՝ հորդորելով հետևել Արցախի ոստիկանության պաշտոնական լրահոսին։ Բաբայանը որևէ այլ հարցի չպատասխանից։

 

Արփի Հակոբյան