Էրդողանը հայտարարել է, որ Նախիջևանով երթուղին շատ կարևոր է և պետք է վերացնել Թյուրքալեզու պետությունների համագործակցության խոչընդոտները

Լուրեր

11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի անվանումը փոխվելու է «Թյուրքական պետությունների կազմակերպության», գրում է «Անադոլու» գործակալությունը։

«Խոսքը ոչ միայն կազմակերպության անվանման փոփոխության մասին է․ փոփոխությունները պետք է տեղի ունենան իրական քայլերում։ Մեր երկրները պետք է ավելի ակտիվ օգտագործեն կազմակերպության գործիքակազմը այն հարցերում, որոնք վերաբերվում են համագործացությանն ու տարածաշրջանային հարցերին»,- ասել է Էրդողանը Ստամբուլում Թյուրքական խորհրդի ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում։

Թուրքիայի նախագահը գոհունակություն է հայտնել Թուրքմենստանի նախագահ Կուրբանգուլի Բերդիմուհամեդովի՝ գագաթնաժողովին մասնակցելու կապակցությամբ, որի ղեկավարած երկիրը դիտորդի կարգավիճակ է ստանալու Թյուրքական պետությունների կազմակերպությունում։ Նա նաև Ադրբեջանին է շնորհակալություն հայտնել՝ կազմակերպությունում նախագահության ընթացքում  դրա զարգացման գործում ակտիվ ներդրման համար։

Էրդողանը կոչ է արել վերացնել թյուրքալեզու պետությունների համագործակցության ճանապարհի խոչընդոտները։ Նա անբավարար է անվանել կազմակերպության անդամ-պետությունների միջև առևտրաշրջանառությունը։

«Մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասնում է 21 միլիարդ դոլարի, ինչը կազմում է աշխարհի այլ երկրների հետ ապրանքաշրջանառության ծավալի ընդամենը 3 տոկոսը։ Թյուրքական խորհրդի երկրները պետք է զարգացնեն տրանսպորտային հաղորդակցությունը, համակցված փոխադրումները, ինչպես նաև ակտիվորեն օգտագործեն Կասպից ծովով «Միջին միջանցքը»։ Կարևոր է նաև Նախիջևանով երթուղին»,- ասել է Էրդողանը՝ նշելով, որ թյուրքալեզու պետությունները պետք է համատեղ ծրագրեր իրականացնեն «Տնտեսության կանաչ զարգացում» էկոլոգիական հայեցակարգի շրջանակում։

Էմմա Չոբանյան