Ղարիբաշվիլին մերժել է Սաակաշվիլիի հարցով Զելենսկու խնդրանքը

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Երեկ՝ նոյեմբերի 11-ին, ուկրաինական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև։ Հաղորդում է Վրաստանի կառավարությունը․ փոխանցում է aliq.ge-ն։

Զելենսկին բարձրացրել է Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի իրավունքները միջազգային նորմերին համապատասխան երաշխավորելու անհրաժեշտությունը:

Վրաստանի կառավարության փոխանցմամբ՝ վարչապետը հայտարարել է, որ Միխեիլ Սաակաշվիլիին հնարավորություն ունեն այցելել ինչպես իր փաստաբանները, այնպես էլ ընտանիքի անդամներն ու խորհրդարանի պատգամավորները։

Անդրադարձել է եղել Սաակաշվիլիին բանտային հիվանդանոց տեղափոխելու հարցին։ Այդ առումով վարչապետն Ուկրաինայի նախագահին տեղեկացրել է, որ Գլդանիի 18-րդ բանտային հիվանդանոց տեղափոխելիս Սաակաշվիլին դիմադրություն է ցույց տվել՝ բռնություն գործադրելով անձնակազմի ու բժիշկների նկատմամբ։ Համապատասխանաբար, քրեակատարողական ծառայությունը «օրենքով սահմանված գործողություններ» է ձեռնարկել։

Վրաստանի կառավարության ղեկավարը, Սաակաշվիլիի գործողությունները որակել է սադրիչ, կործանարար և երկրի կայունությանը սպառնացող՝ հայտարարելով նաև, որ Վրաստանի ներքին գործերին Ուկրաինայի քաղաքացիների միջամտությունն անընդունելի է:

«Ուկրաինացի բժիշկների կողմից Սաակաշվիլիի առողջական վիճակը ստուգելու մասին Վլադիմիր Զելենսկիի խնդրանքին ի պատասխան, վարչապետն ասել է, որ վրացի պրոֆեսիոնալ և բարձրակարգ բժիշկները հոգ են տանում բանտարկյալ Սահակաշվիլիի առողջական վիճակի մասին», — ասված Է կառավարության տարածած հայտարարությունում։

Հիշեցնենք, որ արդեն 43 օր հացադուլի մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին այժմ գտնվում է Գլդանիի 18-րդ բանտային հիվանդանոցում։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Սաակաշվիլիին կոչ է արել դադարեցնել հացադուլը՝ Վրաստանի իշխանություններին պարտավորեցնելով ապահովել նրա անվտանգությունը և պատշաճ բուժօգնություն ցուցաբերել։

Ի պատասխան նոյեմբերի 11-ին Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ կենթարկվի ՄԻԵԴ-ի որոշմանը, կդադարեցնի հացադուլը, եթե կառավարությունը իրեն տեղափոխի քաղաքացիական բազմապրոֆիլ կլինիկա։