Մհեր Գրիգորյանը վիճել է Ադրբեջանի վարչապետի հետ ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում բանավեճ է գրանցվել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի միջև։

«Չնայած նոյեմբերի 9-ին ստանձնած պարտավորություններին, Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, ներառյալ բազմաթիվ հայ ռազմագերիների գերության մեջ պահելը, ինչը ոչ միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի կոպիտ խախտում է, այլ նաև միջազգային մարդասիրական իրավունքի: Խեղաթյուրելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթները՝ Ադրբեջանը ուռճացնում է միջանցքի գաղափարը՝ բարձրաձայնելով ուժի կիրառման սպառնալիքների մասին»,- հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ շեշտելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ուժային ճանապարհով:

ՀՀ փոխվարչապետի ելույթից հետո մտքերի փոխանակման ժամանակ Ադրբեջանի վարչապետը խոսք է խնդրել ՝ հակադարձելով Մհեր Գրիգորյանին ու հայտարարելով, թե Ադրբեջանը հավատարիմ է նոյեմբերի 9-ի համաձայնագրի բոլոր դրույթների կատարմանը։ Ադրբեջանցի պաշտոնյան պնդել է, թե Ադրբեջանը ռազմագերիների վերադարձման վերաբերյալ համաձայնագրի դրույթները ևս կատարում է և որ վերադարձրել է «դիվերստանտ» հանդիսացող 29 հայ ռազմագերիներին, նրանցից «33-ը դատապարտված են Ադրբեջանի դատարանների կողմից ու կկրեն համապատասխան դատական պատասխանատվությունը»։ Վերջինս նաև պնդել է, որ «Ադրբեջանի տարածքում ԼՂ հակամարտություն այլևս չկա։
Ադրբեջանի վարչապետի ելույթից հետո արձագանքնման իրավունք է խնդրել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու պատասխանել է Ալի Ասադովին։
«ԼՂ հակամարտությունը չի կարող լուծվել ուժի միջոցով։Հակամարտության կարգավորմանը կարելի է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով՝ բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում։ Իրավիճակը լիցքաթափելու և տարածաշրջանի խաղաղ զարգացման փուլ մտնելու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում որդեգրի՝ հրաժարվելով ատելության քաղաքականությունից, ագրեսիվ հռետորաբանությունից և թշնամական գործողություններից»,- եզրափակել է Գրիգորյանը:
Մանրամասները՝ տեսանյութում

Տաթև Ֆռանգյան