Բելառուսը պատրաստ է աջակցել Բաքվին Արցախի գրավյալ տարածքների տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման գործում

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Բելառուսական ընկերությունները պատրաստ են աջակցել Արցախի գրավյալ տարածքներում տրանսպորտային ենթակառուցվածների զարգացմանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Բելառուսի դեսպան Անդրեյ Ռավկովը «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության նախագահ Ջավիդ Գուրբանովի հետ հանդիպմանը. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Գուրբանովն էլ իր հերթին նշել է, որ Ադրբեջանն ու Բելառուսը երկկողմ ու բազմակողմ հարաբերությունները զարգացնում են տրանսպորտի, այդ թվում՝ երկաթուղու ոլորտում։

Բելառուսի դեսպանն էլ ասել է, որ «Ադրբեջանը կատարելով միջազգային կազմակերպությունների որոշումները՝ վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը 44-օրյա պատերազմի ընթացքում»։

Ռավկովը նաև նշել է, որ Արցախի գրավյալ տարածներում «արագ տեմպերով իրականացվում են մասշտաբային վերականգնողական աշխատանքներ»։

Նրա խոսքով՝ բելառուսական կողմը պատրաստ է աջակցել այդ շրջաններում տրանսպորտային ենթակառուցվածների զարգացմանը։

Հաղորդվում է նաև, որ կողմերը մտքեր են փոխանակել տրանսպորտային ոլորտում Ադրբեջանի ու Բելառուսի համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։

Էմմա Չոբանյան