Turkish Airlines-ը Իրաքի, Եմենի և Սիրիայի քաղաքացիներին կարգելի թռչել Մինսկ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Թուրքական Turkish Airlines ավիաընկերությունն ուրբաթ հայտարարել է, որ Իրաքի, Եմենի և Սիրիայի քաղաքացիներին թույլ չեն տա թռչել Մինսկ։

«Այդ երկրների քաղաքացիներին թույլ չեն տա թռիչքներ կատարել դեպի Մինսկ։ Բացառություն կլինեն միայն դիվանագիտական անձնագրեր ունեցողները»,- ՏԱՍՍ-ին ասել է Turkish Airlines-ի ներկայացուցիչը։

Լեհաստանի իշխանությունները կարծում են, որ Բելառուսի ղեկավարությունը միտումնավոր գրավում է միգրանտներին Մերձավոր Արևելքից, որպեսզի հետագայում նրանց ուղարկի Եվրամիության հետ սահման՝ ապակայունացնելով իրավիճակը ԵՄ-ում։

Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին, անդրադառնալով Լեհաստանի սահմանին ներկա միգրացիոն ճգնաժամի կարգավորմանն ուղղված միջոցառումներին, հայտարարել էր ավիաընկերությունների նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտության մասին։

Լեհական ծառայությունների տվյալներով՝ Բելառուսում այժմ կարող է գտնվել մինչև 15 հազար միգրանտ, որոնցից 2-4 հազարը կենտրոնացած են Լեհաստանի սահմանների անմիջական մերձակայքում։ Այս տարվա ընթացքում լեհ սահմանապահները կանխել են լեհ-բելառուսական սահմանն ապօրինի հատելու շուրջ 33 հազար փորձ։ Երկուշաբթի իրավիճակը սրվել է․ սահմանին են մոտեցել մի քանի հազար միգրանտներ, որոնք պարբերաբար մեծ խմբերով փորձել են ճեղքել արգելապատնեշներն ու մուտք գործել Լեհաստան։

Տաթև Ֆռանգյան