Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը դեռ չի կալանավորվել

Լուրեր

27.10.2026 | 12:42
Մենք մեր պարտավորությունները կատարել ենք, այստեղ քաղաքական մղում կա․ Միրզոյանը՝ ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 12:37
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 12:34
Իսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է Հայաստան
27.10.2026 | 12:25
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
27.10.2026 | 12:16
Ինչու Լամին Յամալը չի ստացել «Ոսկե գնդակը». France Football-ի ղեկավարի կարծիքը
27.10.2026 | 12:10
Մահ՝ Երևանում ծեծկռտուքի հետևանքով // ԱԺ-ն կքննարկի TRIPP-ի համաձայնագրի վավերացման հարցը․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 12:04
Ալիևը հայտարարել է, թե հանդես են եկել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէին ցանկանում «հավերժական պատերազմ և մտադիր չէին վրեժ լուծել»
27.10.2026 | 11:57
«Wizz Air»-ը Երևանից Նիդերլանդներ ուղիղ չվերթեր է գործարկել
27.10.2026 | 11:55
Առաջարկում եք, որ կոչվի՝ Հողի և ջրի կոմիտե, բա օդն ու կրա՞կը․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:48
Անհետ կորածների որոնման համար միջազգային հանձնաժողովը նոր ֆինանսական աջակցություն կտրամադրի ՀՀ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:44
2 կոմիտեների անվանումները կփոխվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:39
Մեծամորի հնավայրում հայտնաբերվել են ոսկյա ականջօղեր, Օկտավիանոս Օգոստոսի դրամ և բրոնզե դաշույն․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 11:33
Դատախազն առաջարկել է ազատել Սիփանիկի վարչական ղեկավարին և լուծել նրա հետ կնքված հողի վարձակալության պայմանագիրը
27.10.2026 | 11:24
Թուրքիայում ձերբակալվել է հիջաբի արգելքի դեմ բողոքելու համար Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված գործիչը
27.10.2026 | 11:15
Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն հյուրընկալել
Բոլորը

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը դեռևս ազատության մեջ է։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ, երեկ որոշում էր կայացրել բավարարել Գլխավոր դատախազության բողոքը և բեկանել Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ կալանավորել Հովսեփյանին, իսկ խափանման միջոց 30 միլիոն դրամ գրավը՝ վերադարձնել։

Դատարանի որոշումը երեկ է կայացվել, սակայն այն մինչ այս պահը դեռ չի ներկայացվել «Գորիս» քրեակատարողական հիմնարկ, որի հիման վրա կարողանան կալանավորել փոխքաղաքապետին։ Ինչպես Factor.am-ի հետ զրույցում հայտնեց ՔԿԾ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը՝ հիմնարկն իրավունք չունի առանց վարույթն իրականացնող մարմնի որոշման ընդունել կալանավորին։

Երեկվանից ինքնակամ «Գորիս» ՔԿՀ ներկայացած, սակայն այդպես էլ չկալանավորված Հովսեփյանն այս պահին դատարան է գնացել՝ հասկանալու, որոշման տրամադրման ձգձգումն ինչի՞ հետ է կապված։

«Գուցե փորձում են այնպիսի իրավիճակ ստեղծել, որ հետո ասեն, թե իբր Մենուա Հովսեփյանը կարգ է խախտել և սահմանված 30 մլն գրավը չպետք է վերադարձնել»,- Factor.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց պաշտպան Արմեն Մելքոնյանը։

Հիշեցնենք՝ Մենուա Հովսեփյանը ձերբակալվել էր օգոստոսի 17-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1 կետով (յուրացնելը կամ վատնելը պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով) և ՀՀ ՔՕ 149.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով):

Երկու ամսով կալանավորված մնալուց հետո՝ հոկտեմբերի 14-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Բորիս Բախշիյանի գլխավորությամբ կայացած նիստում, որոշում էր կայացվել 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Հովսեփյանին:

 

Ռոզա Վարդանյան